ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եվրամիությունը եւ Հայաստանը սկսել են բանակցությունները նոր փաստաթղթի շուրջ

07 դեկտեմբերի, 2015 | 16:49

nalbandyan euԵվրամիությունը եւ Հայաստանը սկսել են բանակցությունները երկկողմ հարաբերությունները խորացնելու նոր, առավել ընդգրկուն փաստաթղթի շուրջ: Այս մասին Բրյուսելում այսօր՝ դեկտեմբերի 7-ին, հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո:

«Սա մեզ թույլ կտա շրջել 2013թ. առաջացած  անորոշությունների էջը: Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ավելի քան երեք տարի շարունակված լուրջ բանակցությունները եւ աշխատանքը չեն կորի: Մենք չենք սկսի զրոյից, այլ բանակցությունները կկառուցենք նախկինում ձեռքբերածի վրա: Մենք արդեն սահմանել ենք հետագա համագործակցության բավական հավակնոտ շրջանակը: Ապագա համաձայնագիրը կվերսկսի մեր համագործակցությունը Եվրամիության հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության վերանայված ու ավելի լայն շրջանակներում»,- ասել է Մոգերինին:

Մոգերինին նշել է, որ Հայաստանի եւ Եվրամիության ընդհանուր արժեքները եւ հավատարմությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության սկզբունքներ կլինեն նոր համաձայնագրի հիմքում եւ նպաստավոր պայմաններ կստեղծեն առավել ուժեղ համագործակցության համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգիան, տրանսպորտը եւ շրջակա միջավայրի պահպանությունը, ինչպես նաեւ երկու կողմերի համար առեւտրի եւ ներդրումների ոլորտում համագործակցությունը մեծացնելու նոր հնարավորություններ կստեղծի:  Մոգերինին նաեւ ընդգծել է, որ նոր համաձայնագրով կդյուրացվի տեղաշարժը Հյաստանի եւ Եվրամիության քաղաքացիների համար:

«Մեր նպատակն է հասնել համապարփակ շրջանակային համաձայնագրի, որը կընդգրկի քաղաքական, տնտեսական համագործակցությունը՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո Հայաստանի ստանձնած պարտավորությունները»,- ասել է Մոգերինին՝ նշելով, որ համաձայնագրի հստակ անունը կորոշվի ավելի ուշ՝ ելնելով բանակցությունների կոնկրետ արդյունքներից:

Մոգերինին հույս եւ համոզմունք է հայտնել, որ նոր համաձայնագրի շուրջ բանակցություները կընթանան համեմատաբար արագ եւ սեղմ ժամկետներում այն ուժի մեջ կմտնի: Նա վստահեցրել է, որ ԵՄ բանակցող թիմը կանի առավելագույնը ԵՄ անդամ երկրներից ստացած մանդատը պատշաճ իրականացնելու համար եւ արդյունքում Երեւանի հետ կստորագրվի ժամանակակից եւ հավակնոտ համաձայնագիր:


Առնչվող նյութեր
1. Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2. «Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
3. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
4. Մենք կարևորում ենք Արևելյան գործընկերության 20 արդյունք մինչև 2020 թվականը. ասել է Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում
5. Բրյուսելում կայացավ Հայաստան – Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը
6. Բրյուսելում ստորագրվեց Բենիլյուքսի երկրների հետ ռեադմիսիայի համաձայնագիրը
7. Եվրամիություն.Մնացականյան-Մորեգինի հանդիպում, համատեղ հայտարարություն. ավելի քան 160 մլն եվրո՝ 2017-2021 թվականների համար
8. Արտգործնախարարը Բրյուսելում քննարկեց ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հարցը
9. Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Յոհանես Հանի հետ
10. ԱլԳ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: