ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխիայի կառավարությունը հավանություն տվեց Չեխական ավիաուղիների վաճառքին

13 մարտի, 2013 | 13:38

ՊՐԱՀԱ. – Չեխիայի կառավարությունը հաստատեց Չեխական Ավիաուղիների 44 տոկոս ակցիաների վաճառքը Կորեական ավիաուղիներին։

Կորեացիներն ընդամենը 67,5 միլիոն կրոն (մոտ 2.64 միլիոն եվրո կամ 3.44 միլիոն դոլար) են առաջարկել գործարքի համար, այս է պատճառը, որ կառավարության նիստից առաջ դեռևս շատերը կասկածում էին, որ այն կհաստատվի։

Այդուհանդերձ կառավարությունը հաստատեց պետական ավիաընկերության վաճառքը, հաշվի առնելով կորեացիների հավելյալ առաջարկը՝ Պրահան դարձնել ավիաընկերության տարանցիկ հիմնական օդակայան և ներդրումներ կատարել չեխական ավիաընկերության ընդլայնման համար։

Կորեական ավաուղիները Ասիայի ամենամեծ ավիաընկերություններից մեկն է։ ՉՏԿն հայտնում է, որ համաձայնագիրը վերջինիս հետ կստորագրվի ապրիլի 9ին։  

Չեխական ավիաուղները միայն 44 տոկոսն է վաճառել՝ պաշտպանելու համար ավիաընկերության եվրոպական լինելու կարգավիճակը։  Դրա 95 տոկոսը պատկանում է Չեխիայի կառավարությանը։

Չեխական ավիաուղիները, որ կանոնավոր թռիչքներ է իրականացնում նաև Երևան, ունի 28 ինքնաթիռ։ Դրա վերակազմավորումը սկսվել է 2010 թվականից։ Այն ժամանակ ուներ 3300 աշխատակից, հիմա՝ միայն դրա կեսը։ Աշխատում էր մեծ վնասներով։

Կորեական ավիաուղիներն ունի 146 ինքնաթիռ և 21 000 աշխատողների գործատու է։ Այն նույնպես SkyTeamի անդամ է։

 

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Օգոստոսի 30-ին միայն մեկ չվերթ՝ Պրահա- Երեւան-Պրահա
2. Չեխական ավիաուղիները վերսկսում է իր Երևան-Պրահա չվերթները դեկտեմբերի 13-ից
3. Երեւանում սկսվել են բանակցությունները՝ «Չեխական Ավիաուղիների» թռիչքները վերսկսելու վերաբերյալ
4. Պրահա-Եվրեւան չվերթի վերականգնման շուրջ բանակցություններ Չեխիայում
5. Պրահայից երկու նոր չվերթ կիրականացվի դեպի Ռուսաստան եւ Ուկրաինա
6. Պրահան դառնում է Եվրոպական կենտրոն Հարավային Կորեայի համար- Korean Air-ը գնեց Czech airlines-ի 44 տոկոսը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
2.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
3.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
4.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
5.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
6.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
7.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
8.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
9.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
10.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: