ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գիտնականների պատահական հայտնագործությունը  կարող է բուժել քաղցկեղը

Մալարիայի պրոտեինը կարող է չորս տեսակ քաղցկեղի 90 տոկոսանոց բուժման հանգեցնել
14 հոկտեմբերի, 2015 | 12:16
Scientists may have found a way to revert cancerous cells to healthy tissue AFP/Getty Images

Scientists may have found a way to revert cancerous cells to healthy tissue AFP/Getty Images

ԼՈՆԴՈՆ. –   Գիտնականները  պատահական, սակայն հսկայական քայլ են կատարել քաղցկեղի բուժման ուղղությամբ։  Մալարիայի պրոտեինը կարծես հզոր զենք է դառնում հիդվանդության բուժման գործում։ Այս մասին հաղորդել է անգլիական Իդիփենդենթ օրաթերթը։

Դանիացի գիտնականները վաղուց ուսումնասիրություններ են կատարել հղի կանանց մալարիայից զերծ պահելու ուղղությամբ, ինչին զուգահեղ պարզվել է, որ մալարիայի դեմ պատվաստուկը կարող է ներարկվել քաղցկեղի հյուսվածքների մեջ, ապա ավելացվում  է տոքսին, ինչի արդյունքում  ոչնչացվում է քաղցկեղը։

Գիտնականների ուշադրության կենտրոնում հղի կանանց ընկերքի և չարորակ ուռուցքների զարգացման նմանությունն է եղել։  Կոպենհագենի համալսարանի գիտնական Ալի Սալանտին պարզաբանել է, որ ընկերքն էլ մի քանի ամսվա ընթացքում մի քանի բջիջից վեր է ածվում մոտ մեկ կիլոգրամ քավ ունեցող մի օրգանի, որ թթվածին ու կենսանյութեր է փոխանցում պտղին հարաբերականորն օտար միջավայրում։. «Քաղցկեղն էլ շատ կարճ ժամանակահատվածում նույն ագրեսիվությամբ աճում է հարաբերականորեն օտար միջավայրում»,- ասում է գիտնականը։

Փորձարկումն արդեն արվել է լաբորատոր պայմաններում ու մկների վրա, ու գիտնականները հույս ունեն, որ առաջիկա չորս տարվա ընթացքում արդեն մեթոդը կիրառելի կլինի մարդկանց վրա։  Հինական խնդիրն այն է, թե արդյոք մարդու օրգանիզմը կկարողանա դիմակայել անհրաժեշտ ներարկման համար անհրաժեշտ չափաբաժնին՝ առանց կողմնակի վատ ազդեցությունների։ «Մենք լավատես ենք, քանի որ (մալարիայի) պրոտեինը մարդու օրգանիզմում ամրակցվում է միայն  ընկերքի և քաղցկեղի ածխաջրին »։

Մնում է հուսալ, որ գիտնականների հերթական հայտնագործությունը երկար չի մնա լաբորատորիաներում ու շուտով կհասնի հիվանդասենյակներ։


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: