ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եվրոպայի խորհուրդը համացանցից օգտվողների համար մարդու իրավունքների ուղեցույց է հրապարակել

17 ապրիլի, 2014 | 08:32

Council o EuropeԵվրոպայի խորհուրդը համացանցից օգտվողների համար մարդու իրավունքների ուղեցույց է հրապարակել, որտեղ խոսվում է համացանցում մարդու իրավունքների եւ դրանց խախտելու դեպքում հնարավոր գործողությունների մասին: Ըստ հեղինակների` փաստաթղթի ստեղծումը «պայմանավորված է մարդկանց` իրենց իրավունքներն իրացնելու հնարավորության անհրաժեշտությամբ»:

 

Հաճախ օգտվողների իրավունքների տակ ներկայացնում են իրավական պայմանների երկար ցանկ, որը հազվադեպ են կարդում եւ էլ ավելի հազվադեպ` ամբողջությամբ հասկանում»: Այդ պատճառով ուղեցույցում հիմնական ուշադրությունը դարձվել է այնպիսի հարցերի, ինչպիսիք են «համացանցի հասանելիությունը եւ խտրականությունը, խոսքի եւ տեղեկատվության ազատություն, հավաքների եւ հանրահավաքների ազատություն, հասարակության կյանքին մասնակցելու իրավունք, անձնական կյանքի եւ անձնական տվյալների պաշտպանություն, կրթություն եւ ուսուցում, երեխաների եւ երիտասարդության պաշտպանություն, մարդու իրավունքների խախտման դեպքում ազդեցիկ պաշտպանության միջոցների իրավունք», փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

ԵԽ-ի նախարարների հանձնաժողովի կողմից հավանություն ստացած փաստաթուղթը «հիմնված է մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայում ամրագրված իրավունքների եւ ազատությունների վրա»:

 

Փաստաթուղթը ստեղծելիս ԵԽ-ն բազմակողմանի խորհրդակցություններ է անցկացրել կառավարությունների, մասնավոր ընկերությունների, մասնավորապես` հեռահաղորդակցման ընկերությունների, իրավապաշտպանների, տեխնիկական եւ գիտական շրջանակների ներկայացուցիչների հետ:

news.am


Առնչվող նյութեր
1. Եվրոպայի խորհրդում նշվեց Երևանի 2800-ամյակը
2. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
3. ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել Շվեյցարիան ներկայացնող Լիլիան Մորի-Պասկյեն
4. Ախալցխայում տեղի է ունեցել խուլիգանություն՝ ազգային խտրականության հենքի վրա  
5. Հայաստանի կողմից հակակոռուպցիոն առաջարկությունների իրականացման հարցերին առնչվող համաժողովը` նոյեմբերի 29-ին Երևանում
6. Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրոյոմը Երեւանում է
7. Հայաստան – Եվրոպայի խորհուրդ գործողությունների 2015-2018թթ. ծրագիրը քննարկվել է Ստրասբուրգում
8. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը շնորհավորել է Հայաստանի անկախության օրը
9. ԵԽ Նախարարների կոմիտեն ընդունեց որոշում՝ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի առաջընթացի վերաբերյալ
10. Բրյուսելում կայացավ մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության ութերորդ հանդիպումը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: