ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Խստորեն կոչ ենք անում կողմերին՝ խուսափել քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը շփման գծում. Մինսկի խմբի համանախագահներ

13 նոյեմբերի, 2014 | 11:17

osceՄինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Իգոր Պոպովը` ՌԴ-ից, Ջեյմս Ուորլիքը` ԱՄՆ-ից, Պիեռ Անդրիոն` Ֆրանսիայից)  լուրջ մտահոգություն են հայտնել շփման գծում հայկական ուղղաթիռի կործանման և վերջին բռնությունների առնչությամբ:
«Մենք ցավում ենք կյանքի կորստի համար և մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին», – ասվում է համանախագահների տարածած հայտարարության մեջ:
«Համանախագահները խորապես մտահոգված են այս կտրուկ միջադեպի պատճառ դարձած իրադարձություններով, որն իր տեսակի մեջ առաջինն էր զինադադարի պայմանագիր կնքելուց ի վեր: Մենք խստորեն կոչ ենք անում կողմերին՝ խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: Տարածաշրջանը չի կարող դիմակայել ևս մեկ բռնության, որին ականատես եղանք ամռանը: Մենք նախկինի պես մտադիր ենք աջակցել կողմերին ամեն հնարավոր ձևով:
Հիշեցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին իրենց պատասխանատվության մասին` հարգելու հրադադարը և կատարելու հակամարտության կարգավորման խաղաղ տարբերակ գտնելու իրենց պարտավորությունները, որոնք ստանձնել են Սոչիում, Նյուպորտում և Փարիզում»:

 

Թարգմանությունը Թերթ.ամ


Առնչվող նյութեր
1. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
2. Արցախին նվիրված քննարկում Եվրոպական խորհրդարանում
3. Զաորալեկը լիակատար աջակցություն է հայտնել Մինսկի խմբին
4. Գանձասարի օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագ եւ տոնական միջոցառումներ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
5. ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ
6. Ադրբեջանցիների ցույցը Պրահայում ի չիք դարձավ
7. Հանդիպեցին, որոշեցին հանդիպել
8. «Ճիշտ է, որ Եվրամիությունը ճանաչում է Ադրբեջանի…
9. Ինտերպոլը Շտետինայի նկատմամբ հետախուզում չի հայտարարի
10. Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպում Ավստրիայում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: