ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը Լիսաբոնում անցկացնում է ՚՚Հայկական մշակույթի շաբաթ՚՚

02 հոկտեմբերի, 2014 | 12:34

Armenian_Culture_Week_for_siteՕՐԵՐ- Հոկտեմբերի 12-19-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կանցկացվի Հայկական մշակույթի շաբաթ, որի կազմակերպիչն է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի Հայկական համայնքների  բաժանմունքը։ Ինչպես ՕՐԵՐ-ը տեղեկացավ հիմնադրամից, նախատեսվում են մշակույթի օրերի շրջանակներում անցկացնել համերգներ, դասախոսություններ ու կլոր սեղաններ, ցուցահանդեսներ։

Հոկտեմբերի 2-ից մինչեւ նոյեմբերի 3-ը կգործի Գալուստ Գյուլբենկյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ցուցահանդեսը, իսկ Արշիլ Գորկու աշխատանքների ցուցահանդեսը կգործի մինչեւ 2015 թվականի մայիսի  31-ը։ Հոկտեմբերի 12-ին ժաը 17-ին հանդես կգա ՚՚Շողակն՚՚ անսամբլը՝ ՚՚Ճանապարհ դեպի Հայաստան՚՚ երաժշտական ծրագրով։ Հոկտեմբերի 14-ին Հայկական երաժշտությանը նվիրված կլոր սեղանը կվարեն Մարինե Դելլալյանն ու Ռուի Վիերա Նեվին, որին կհաջորդի Գյուլբենկյան կամերային նվագախմբի ելույթը։ Ծրագրում կհնչեն Բաբաջանյանի, Մանսուրյանի եւ Կոմիտասի ստեղծագործությունները։  Այնուհետեւ հաստատության մեծ սրահում առաջին անգամ կցուցադրվի հայ երաժշտությանը նվիրված ֆիլմ՝ ARt MENIA անվանումով եւ  Տիգրան Մանսուրյանի երաժշտությամբ։ Ֆիլմի հեղինակ Ռիկարդո Էսպիրիտո Սանտոն նույնպես ներկա կլինի ցուցադրությանը։

Հոկտեմբերի 15-ի կլոր սեղանի թեման է «Ավե­լի քան Պա­րոն 5%. Գա­լուստ Գյուլբեն­կյանի երի­տասարդ տա­րինե­րը», իսկ մասնակիցներն են Հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը, հոգաբարձու Մարտին Եսայանը եւ այլք։ Նույն օրը կներկայացվի նաեւ Վասիլի Գրոսսմանի ՚՚An Armenian Sketchbook՚՚ գրքի պորտուգալերեն հրատարակությունը։

gyulbenkianՀոկտեմբերի 15-ի երեկոյան ժամը 19-ին կբացվի աշխարհի հայկական, հրեական, պորտուգալական եւ մահմեդական համայնքներին նվիրված միջազգային գիտաժողովը, որին կմասնակցեն տասնյակ հայտնի գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից։ Գիտաժողովը կբացի Գյուլբենկյան հաստատության նախագահ Արթուր Սանոթս Սիլվան։

Հոկտեմբերի 16-ին Արշիլ Գորկուն նվիրված դասախոսությամբ հանդես կգա պրոֆեսոր Կիմ Թերոուլթը։ Նույն օրը երեկոյան, ինչպես նաեւ հաջորդ օրը Գյուլբենկյան նվագախումբը հանդես կգա հայկական եւ պորտուգալական երաժշտական ծրագրով։ Դիրիժորը կլինի Պեդրո Նեվեսը,իսկ մենակատար դաշնակահարը՝ Նարե Արղամանյանը։ Հոկտեմբերի 19-ին հայկական երաժշտությանը նվիրված դասախոսությամբ հանդես կգա Ջորդի Սավալը։ Այնուհետեւ ելույթ կունենա նրա անսամբլը, որին կմիանան նաեւ հայ երաժիշտներ։

Հայկական մշակութային շաբաթը աննախադեպ իրադարձություն է ոչ միայն Եվրոպայի հայկական համանքների, այլեւ պորտուգալացիների համար։

Օրեր ամսագիր

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Պորտուգալիա. Արեւմտահայերէնի ամառնային ուսուցչական աշխատանոց՝ յաջորդ քայլերը
2. ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար կդառնա պորտուգալացի Անտոնիո Գուտերեսը՝ Գյուլբենկյան հիմնադրամի խորհրդի անդամը
3. Լիսաբոնում պաշտոնապես բացվեց «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միություն» ՝ հիմք դառնալով նաեւ հայկական համայնքի ձեւավորմանը
4. Ամառնային աշխատանոց 2016՝ Արեւմտահայերէն վերաշխուժացման միջոցներ ու մեթոտներ
5. Արեւմտահայերէնով «Ուիքի ճամբար»ը Փորթուկալի մէջ. Օգոստոս 17էն մինչեւ Օգոստոս 26
6. Հայերը 2115ին. 21րդ դարի ռազմավարական ուղղությունները. հունվարի 26-ին բանավեճերի անցկացում Երեւանում, Լոնդոնում եւ Լոս Անջելեսում
7. «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութիւնըհայաստանեան ծրագրերու խորհրդատու կը նշանակէդոկտ. Համազասպ Դանիէլեանը
8. Անի Կարմիրյան. Արեւմտահայերէնը կրնայ անգամ մը եւս դառնալ հաղորդակցութեան եւ մշակոյթի լեզու մը
9. Ռազմիկ Փանոսյանը սփյուռքի նախարարի հետ քննարկել է հայոց լեզվի ուսուցման հարցերը
10. Ռազմիկ Փանոսյան. Դասական սփյուռքի արմատները Արեւմտյան Հայաստանում են

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: