ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բուլղարիայի կառավարությունը հրաժարական տվեց

20 փետրվարի, 2013 | 19:31

ՍՈՖԻԱ. – Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի կառավարությունը հրաժարական է տվել երկրում էլեկտրաէներգիայի գների բարձրացման շուրջ ծագած խռովությունների արդյունքում։ 

Հրաժարականի հայտարարությունում Բորիսովը հայտարարել է, որ չի կարող մի կառավարության մաս կազմել, որի իշխանավարման շրջանում ոստիկանությունն ուժ է կիրառում քաղաքացիների նկատմամբ։   ,,Մենք արժանապատվություն ու պատիվ ունենք։ Մեզ ժողովուրդն է իշխանություն տվել ու մենք  այսօր վերադարձնում ենք այն,, , – ասել է Բոյկովը։

Տարբեր լրատվական գործակալությունների համաձայն, Սոֆիայում տեղի ունեցած ցույցերի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառման արդյունքում ցուցարարները տարբեր վնասվածքներ են ստացել ոստիկանությունից։  Դոյչե Վելեի համաձայն, Պիրոգովի անվան հիվանդանոցից հայտնել են, որ առնվազն 8 մարդ է վնասվածքներ ստացել։

Բորիսովի աջակողմյան կառավարությունը կաբինետ էր ձևավորել 2009 թվականի հուլիսին։  Նոր ընտրություններ էին նախատեսված հուլիսին, սակայն այժմ՝ հրաժարականից հետո, ընտրությունները կարող են անցկացվել ապրիլի վերջին։

Հիշեցնենք, որ Բուլղարիայում կառավարական ճգնաժամը սկսվեց չեխական ČEZ էներգետիկ գիգանտի կողմից էլեկտրաէներգիայի գների բարձրացման պատճառով։ Հայտնի է, որ չեխական էներգետիկ ընկերությունը 2005 թվականից տիրապետում է Բուլղարիայի էներգետիկ դիստրիբյուտորական ցանցին, որի գործունեության ուսումնասիրմամբ զբաղվել էր նաեւ Բուլղարիայի Գլխավոր դատախազությունը։ Բուլղարիայի կառավարությունը երեկ չեղյալ էր համարել այս ընկերությանը տված լիցենզիան, ինչի դեմ հանդես էր եկել Չեխիայի գործող նախագահ Վացլավ Կլաուսը։

 

Orer.eu

 


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: