ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վերադարձվել է ուղղաթիռի անձնակազմից մեկի դին եւ օդաչուների մասունքները

Բակո Սահակյանը հետմահու պարգեւատրել է ԼՂՀ ռազմական օդուժի ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներին
22 նոյեմբերի, 2014 | 18:26

HelicopterԼՂՀ զինված ուժերը ստիպված են եղել դիմել հատուկ նշանակության գործողության` հակառակորդի կողմից նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակները վերադարձնելու համար: Այս մասին հայտնում են ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության բաժնից:

Գործողությունների արդյունքում` դեպքի վայրից տարհանվել է անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները, եւ ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Հատուկ նշանակության գործողության ընթացքում հակառակորդը երկու զոհ է տվել: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:

ՂՀ ՊԲ-ն հայտարարություն է տարածել ադրբեջանական կողմի հերքումների մասին.

,,Անդրադառնալով ս.թ. նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի անկման վայրում ՊԲ-ի կողմից իրականացված հատուկ նշանակության գործողության վերաբերյալ ԼՂՀ պաշտպանության նախարարության այսօր տարածած պաշտոնական հաղորդագրությանը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել կատարվածը հերքող պատասխան տեղեկատվությամբ, որում մասնավորապես ժխտում է, իր ներկայացմամբ՝ երեկ ունեցած սեփական կորուստների փաստը:

Ի գիտություն Ադրբեջանի ռազմական գերատեսչության պաշտոնական քարոզչամեքենայի և նրան սպասարկող լրատվամիջոցների, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի տարհանման հատուկ նշանակության գործողությունն իրականացվել է ոչ թե երեկ, այլև այն օրը, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել առաջնային գծում կրած իր կորուստների վերաբերյալ, դրանք ներկայացնելով որպես հայ դիպուկահարների կողմից արձակված կրակոցների արդյունք:

Հիշեցման կարգով հավելենք, որ նման բովանդակությամբ հաղորդագրություններից մեկը Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից մամուլում տարածվել է նոյեմբերի 20-ին:

Դե ինչ, սա ադրբեջանական քարոզչությանը հատուկ մարտավարական հնարք է,որով հերթական անգամ փորձ է արվում պարտակել սեփական անճարակությունը,,:

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` «Արիության համար» մեդալով հետմահու պարգեւատրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված ԼՂՀ ռազմական օդուժի ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը:


Առնչվող նյութեր
1. Արցախին նվիրված քննարկում Եվրոպական խորհրդարանում
2. Բակո Սահակյանը Բելգիայում հանդիպել է ՀԲԸՄ եւ Հայաստանի եվրոպական բարեկամների ղեկավարներին
3. Զաորալեկը լիակատար աջակցություն է հայտնել Մինսկի խմբին
4. Հայաստանը և Ղարաբաղը ավելի ժողովրդավարական են, քան սփյուռքը. Աբո Չափարյան
5. Գանձասարի օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագ եւ տոնական միջոցառումներ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
6. ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ
7. Հանդիպեցին, որոշեցին հանդիպել
8. Ինտերպոլը Շտետինայի նկատմամբ հետախուզում չի հայտարարի
9. Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպում Ավստրիայում
10. Ադրբեջանն իր քաղաքացիական բնակչությանը որպես կենդանի վահան է օգտագործում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: