ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայերը 2115ին. 21րդ դարի ռազմավարական ուղղությունները. հունվարի 26-ին բանավեճերի անցկացում Երեւանում, Լոնդոնում եւ Լոս Անջելեսում

19 հունվարի, 2016 | 10:54

Cover Armenians in 2115Գյուլբենկյան հաստատության Հայկական համայնքների բաժանմունքը սկսում է սոցիալական մեդիայի մեկշաբաթյա ծրագիրը՝ հրավիրելլով մարդկանց պատասխանել ընդհանուր մեկ հարցի. Ինչպես ենք մենք ձևավորում 21րդ դարում հայ լինելու նոր ուղիները։ Այս հարցն է արծարծվել նաև Լիսաբոնում գումարված հայ մտավորականների, առաջնորդների, փորձագետների խորհրդաժողովում, քննարկվել են հայ ժողովրդի առջև ծառացած ու տեսանելի ապագայում ծառացող հարցերը։

Ծրագիրն իր տրամաբանական ավարտին կհասնի հունվարի 26ին երեք քաղաքներում՝ Լոնդոնում, Երևանում և Լոս Անջելեսում, հրավիրված համաժամանակյա բանավեճերով։

Բանավեճերի ժամանակ հնչող հիմնական տեսակետները կներկայացվեն ինտերնետային հեռարձակմամբ։ Նախաձեռնության նպատակը 21դ դարում հայ ժողովրդի համար հիմնական խնդիրերի շուրջ քննարկումներն ու բանավեճերն են, որոնք հիմք կդառնան ռամզավարական լուրջ հետազոտությունների ու վերլուծությունների համար։ Նախաձեռնության համակարգողը Գյուլբենկյան հաստատությունից Մարտին Եսայանն է, ով կաշխատի Լոնդոնից։

Բանավեճ-խորհրդաժողովները կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով.

Լոնդոնում, 17.00-19.00 , Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում (London School of Economics),

   բանախոսներ՝ Արմինե Իշխանյան և Հրաչ Չիլինգիրյան, նախագահող՝ Ռազմիկ Փանոսյան.

Երևանում, 21.00-23.00, Հայաստանի ամերիկյան համալսարանում,

   բանախոսներ՝ Սամվել Սամվելյան, Մարկ Գրիգորյան և Արման Ջիլավյան, նախագահող՝ Արմեն Տեր-Կյուրեղյան.

Լոս Անջելեսում, 9.00-11.00 լ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում (University of Southern California),

     մի խումբ երիտասարդ մարսնակիցների բանավեճն անցկացնելու են Սալբի Ղազարյանն ու Րաֆֆի Արդհալջյանը։

Ծրագրին կարող եք հետևել (http://www.gulbenkian.pt/ArmenianCommunities) կայքէջի միջոցով, իսկ մեկնաբանություններն ուղարկել carmenias@gulbenkian.pt հասցեին։

Կազմակերպիչները հրավիրում են միանալ քննարկումներին կիրառելով պաշտոնական հետևյալ միջոցները.

#Armenians2115

facebook.com/The100Lives    |   twitter.com/The100Lives

facebook.com/IDeArmenia      |   twitter.com/idearmenia

 logos CGF and partners


Առնչվող նյութեր
1. Դեսպան Միքայել Մինասյանն իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի նախագահին
2. Ռազմիկ Փանոսեան.,,Ռուսիոյ մէջ ահազանգային վիճակի մէջ է ձուլումի ընթացքը,,
3. Պորտուգալիա. Արեւմտահայերէնի ամառնային ուսուցչական աշխատանոց՝ յաջորդ քայլերը
4. «Բարեգործությունը լուռ պետք է ըլլա, երբ գործ մը ընեք, լավ ըրեք այդ գործը, իմացեք՝ ուր պետք է հասնինք», – սովորեցնում էր մեծ հայը` Գալուստ Գյուլբենկյանը
5. Լիսաբոնում պաշտոնապես բացվեց «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միություն» ՝ հիմք դառնալով նաեւ հայկական համայնքի ձեւավորմանը
6. Ամառնային աշխատանոց 2016՝ Արեւմտահայերէն վերաշխուժացման միջոցներ ու մեթոտներ
7. Արեւմտահայերէնով «Ուիքի ճամբար»ը Փորթուկալի մէջ. Օգոստոս 17էն մինչեւ Օգոստոս 26
8. «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութիւնըհայաստանեան ծրագրերու խորհրդատու կը նշանակէդոկտ. Համազասպ Դանիէլեանը
9. Հուլիսի 20-ին Լիսաբոնում նշվեց Գալուստ Գյուլբենկյանի հիշատակի օրը
10. Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը Լիսաբոնում անցկացնում է ՚՚Հայկական մշակույթի շաբաթ՚՚

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: