ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գևորգ Կոստանյան․ ՄԻԵԴ-ը զերծ մնաց ԼՂ կարգավիճակի հարցին անդրադառնալուց

17 հունիսի, 2015 | 03:51

European Court of Human RightsՀունիսի 16ին  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռները։ Վճիռների հրապարակումից հետո ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մեկնաբանեց դատարանի կայացրած վճիռները։

Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ ՄԻԵԴ-ն այս երկու գործերը 2006թ․-ից սկսած զուգահեռաբար քննության է ենթարկել և վճիռներն էլ հրապարակվեցին նույն օրը, ինչը վկայում է, որ 2 գործերի նկատմամբ դատարանը փորձել է հնարավորինս նույնական մոտեցում ցուցաբերել՝ հավասարություն պահելու նպատակով։

««Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով մի քանի շատ կարևոր դրույթներ կան, որոնց վրա կցանկանայի ուշադրություն հրավիրել։ Առաջինն այն է, որ ՄԻԵԴ-ը, քննարկելով Հայաստանի իրավազորության խնդիրը Լեռնային Ղարաբաղի տարածքում, եկել է կարևոր եզրահանգման․ ֆիսքել է, որ Հայաստանն ունի ազդեցություն ԼՂՀ-ում և այդ ազդեցությունը դրսևորվում է տնտեսական, սոցիալական, քաղաքական ու տարաբնույթ օժանդակություններ տրամադրելու եղանակով, սակայն միաժամանակ Եվրոպական դատարանը ֆիքսել է, որ Հայաստանի Հանրապետությունը չի իրականացնում իշխանություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ինչպես պնդում էին դիմումատուները՝ այս դեպքում ադրբեջանցիները։ Այսինքն, դատարանը ֆիքսում է, որ Լեռնային Ղարաբաղն ունի ինքնուրույն իշխանություն, որն իրականացնում են այն իր տարածքում և ՀՀ-ի իշխանությունը չունի իշխանություն այդ տարածքում։ ՀՀ-ն ունի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով իրավազորություն ԼՂՀ տարածքում վերոնշյալ օժանդակության ամբողջության ուժով։ Սա կարևորագույն դրույթ է»,- Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակցին ասաց Գևորգ Կոստանյանը։

http://www.panorama.am


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
4. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
5. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
6. Մհեր Սահակյան. «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» /նոր գիրք/
7. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
8. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
9. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
10. Անընդունելին եւ ընդունելին՝ քարոզչական պատերազմին մէջ. Րաֆֆի Տուտագլեան

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: