ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ամերիկահայութեան Ներկայացուցիչներ Կը Հանդիպին ԱՄՆի Պետական Բաժանմունքի Պատասխանատուներու Հետ

24 հուլիսի, 2015 | 08:26

ancaՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Երկուշաբթի, Յուլիս 20ին, ամերիկահայութեան կեանքին մէջ կարեւոր դերակատարութիւն ունեցող շարք մը կազմակերպութիւններ ներկայացնող պատուիրակութիւն մը տեսակցեցաւ Ամերիկայի Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութեան (Պետական բաժանմունք) բարձր մակարդակի պատասխանատուներու հետ:

Պետական բաժանմունքի երեք տեսչութիւններու՝ բնակչութեան, փախստականներու ու գաղթականներու եւ Մերձաւոր Արեւելքի տեսչութիւններու պատասխանատուներուն հետ սոյն հանդիպման ընթացքին, հայկական կողմը արծարծեց Միջին Արեւելքի ներկայ կացութեան ու յատկապէս տեղւոյն փոքրամասնութիւններուն դիմագրաւած դժուարութիւններուն վերաբերող խնդիրներ:

Հայ պատուիրակները ամերիկացի պատասխանատուներուն հանգամանօրէն ներկայացուցին միջազգային օժանդակութեանց բաշխումի ընթացքին անտեսուած եւ կենաց-մահու խնդիրներ դիմագրաւող սուիրիահայութեան վիճակը:

Յանուն ամերիկահայութեան եւ ընդհանրապէս աշխարհասփիւռ հայութեան, հայ պատուիրակները շեշտեցին սուրիահայութեան շտապ օգնութիւն հասցնելու կարեւորութիւնը: Ընդգծուեցաւ նաեւ օժանդակութիւնները Սուրիայէն դուրս եկած եւ Լիբանանի կամ Հայաստանի մէջ ապաստան գտած հայ գաղթականներուն հասցնելու անհրաժեշտութիւնը:

Ամերիկահայ պատուիրակութիւնը կը բաղկանար Հայ Դատի գրասենեակի տնօրէն Քէն Խաչիկեանէն, վարիչ-տնօրէն Արամ Համբարեանէն, պետական հարցերու պատասխանատու Քէյթ Նահապետեանէն, ՀՅԴի ներկայացուցիչներ Հայկ Օշականէն (ԱՄՆ Արեւելեան շրջանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ), դոկտ. Վիգէն Յովսէփեանէն (ԱՄՆ Արեւմտեան շրջանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ) եւ ՀՕՄի ԱՄՆ Արեւելեան շրջանի ներկայացուցիչ Թալին Տաղլեանէն:
Մէկ ժամ տեւած հանդիպման ընթացքին, պետական բաժանմունքի տեսուչները վստահեցուցին, որ Ամերիկայի Միացեալ Նահանգները յանձնառու է պաշտպանելու Սուրիոյ հայ համայնքը եւ նախանձախնդրութիւն յայտնեցին շարունակելու իրենց խորհրդակցութիւնը ամերիկահայութիւնը ներկայացնող գործիչներու հետ: Անոնք նաեւ յորդորեցին հայկական բարեսիրական կազմակերպութիւնները դրամաշնորհներու դիմել՝ սուրիահայութեան օժանդակութեան ծիրէն ներս միջոցներ ապահովելու նպատակով:

Այս հանդիպման մասին խօսելով՝ դոկտ. Վիգէն Յովսէփեան յայտնեց, թէ գոյութիւն ունի լուրջ հակասութիւն՝ ԱՄՆի կողմէ Սուրիոյ փախստականներուն տրամադրուող օգնութեան ծաւալներուն եւ սուրիահայերուն հասնող կամ վերապահուած այդ օգնութեան չափին միջեւ։
«Մենք կրցանք խօսիլ եւ հրաւիրել ներկայացուցիչներու ուշադրութիւնը մեր սուրիահայ քոյր-եղբայրներուն անմիջական օժանդակութիւն հասցնելու կարեւորութեան վրայ, անկախ այն բանէն, թէ ո՛ւր կ՛ապրին անոնք», ըսաւ դոկտ. Վիգէն Յովսէփեան։

asbarez.com


Առնչվող նյութեր
1. Կոչ Ամերիկայի Թէքէեան Մշակութային Միութեան Կեդրոնական Վարչութեան Անյապաղ ՎերաբանալուԱրշակ Տիգրանեան Վարժարանը
2. Հայ Դատը Ատրպէյճանի Կողմէ Արցախի Շրջափակումը Դատապարտելու Եւ Արցախ Այցելելու Կոչեր Կ՛ընէ
3. Հայոց Եկեղեցին պետք է անի ամենը՝ զորավիգ լինելու հայ երիտասարդին. -Գարեգին Բ Վեհափառը 2018 թվականը հռչակելու է երիտասարդության տարի
4. Արդարութեան Եւ Մարդու Իրաւունքներու Հայկական Իրաւական Կեդրոնի Ստեղծում՝ Ի Խնդիր Ցեղասպանութեան Արդարացի Լուծման Եւ Արցախի Անկախութեան Սատարման
5. «Խոստումը» Ֆիլմը Արտադրողները Պիտի Մեծարուին Հայ Դատի Տարեկան Ձեռնարկին Ընթացքին
6. Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ամերիկյան Բերքլիի եւ Ռայսի համալսարաններում
7. ԱՄՆ կոնգրես . Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում
8. Ցեղասպանութեան Դասաւանդման Քալիֆորնիոյ Բանաձեւը Կը Վաւերացուի
9. ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Քեսաբի դեպքերի վերաբերյալ
10. ԱՄՆ «Հայ դատը» Հարավային Դակոտայի օրենսդիրներին կոչ է անում դեմ քվերակել հակահայկական բանաձևին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: