ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եվրոպական կազմակերպությունները հարգում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

19 ապրիլի, 2013 | 17:58

ԲՐՅՈՒՍԵԼ. – Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար Եվրոպայի 15 պետություններից 20 հոգանոց պատվիրակություն է մեկնել Թուրքիա՝ DürDe! (Say Stop to Racism and Nationalism) կազմակերպության հրավերով, որին միացել են AGBU Europe-ը եւ EGAM (European Grassroots Anti-racist Movement) կազմակերպությունը։ Նրանք միացել են Թուրքիայի հասարակական կազմակերպություններին, որոնք աշխատում են Թուրքիայում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Պատվիրակությունը չորս օր հանդիպումներ կունենա Թուրքիայի մտավորականության, ակտիվիստների, քրդերի, հայերի ու երիտասարդական խմբերի հետ Սեհիր համալսարանում։ Ապրիլի 25-ին պատվիրակների մի մասը կմեկնի Հայաստան, այդ թվում մեկ թուրք, Երեւանում հարգելու 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակը։

Նախաձեռնության հեղինակները՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Եվրոպայի մասնաճյուղը, ,,Եվրոպական խաչմերուկների հակառասիստական շարժում,, կառույցներն են, որ միացել են թուրքական ,,Ոչ ասա ռասիզմին ու ազգայնականությանը,, կազմակերպությանը։ Այս կազմակերպությունների միացյալ ջանքերի նպատակը Թուրքիայի հասարակական կազմակերպություններին աջակցությունն է, որոնք աշխատում են պատմական ճշմարտության վերականգնման ուղղությամբ, հասկանալով, որ ցեղասպանության ժխտումը նույնպես ցեղասպանություն է։ Ընդհանուր կոչը հրապարակվելու է Ֆրանսիայում ,,Լիբերասիոն,, թերթում, ՍՄԵ թերթում (Սլովակիա), եւ Գազետա Վիբորչա թերթի համացանցային տարբերակում(Լեհաստան)։ Նախաձեռնությանը աջակցել են Եվրոպայի հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ։

 

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները
5. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
6. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
7. Հ.Բ.Ը.Մ.-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԷ ԼՈՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ
8. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
9. Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայտարարում են նորարար տաղանդավոր արվեստագետներին օժանդակող ծրագրի մեկնարկը
10. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: