ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բարսեղ վարդապետ Փիլավչյանի Սուրբ Ծննդյան խոսքը

05 հունվարի, 2013 | 22:50

ՊՐԱՀԱ. – Անցավ եւս մեկ տարի՝ լեցուն դժվարություններով, հաջողություններով, ուրախ եւ տխուր առիթներով։ Թեեւ բոլորս էլ ամեն տարեմուտի  ցանկանում ենք, որ տարին անցնի հաջողություններով, սակայն անակնկալները միշտ հետապնդում են մեզ՝ լինեն դրանք լավ, թե վատ։ Բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր կյանքն անցնի հաջողության, սիրո եւ երջանկության մեջ։ Ուստի պատգամում ենք, որպեսզի այս ամենը նոր տարում նախ ցանենք, որպեսզի տարեվերջին այս բարիքները հնձելով, ուրախությամբ  ավարտին հասցնենք։

Սիրելի հայրենակիցներ, Սուրբ Ծննդյան ավետաբեր այս  օրերին մաղթում եմ Ձեզ, որպեսզի մանուկ Հիսուսով տիրոջից մեզ տրված օրհնությունը, սերը խաղաղությունն ու հաշտության դաշինքը Աստծո եւ մարդու միջեւ հարարտեւի եւ տա բարի պտուղներ։

Թող Աստված օրհնի ամենքիդ եւ պահի սիրո, խաղաղության եւ համերաշխության մեջ։

ՕՐԵՐ – Պրահայում բնակվող մեր հայրենակիցներին տեղեկացնենք, որ հունվարի 6-ին ժամը 13.30-ին Հուսովա 8 հասցեում գտնվող Սուրբ Եղիայի եկեղեցում Սուրբ Ծննդյան պատարագ կմատուցի Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Պատարագի ավարտին տեղի կունենա նաեւ Ջրօրհնեքի արարողություն, որից հետո օրհնված ջուրը բաժանվելու է ներկաներին։

 

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայոց կաթողիկոսությունը վերացնելու խնդիր է դրված
2. Մահացել է Չեխիայի կաթոլիկների նախկին առաջնորդ , կարդինալ Միլոսլավ Վլկը
3. Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նվիրված պատարագ Պրահայում
4. Այսօր երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրն է
5. Սուրբ Ծննդյան պատարագ Պրահայում
6. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի Սուրբ Ծննդյան պատգամը
7. Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սուրբ Ծննդյան պատգամը
8. Հայկական դպրոցում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան ու ամանորի հանդես
9. Ալեն Դելոն. Ես չգիտեի, որ ինձ այսքան սիրում են Հայաստանում
10. Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվեց Արթիկի թեմը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: