ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Dorians-ը գնում է ռոքելու “Եվրատեսիլ”-ը

03 մայիսի, 2013 | 14:06

ԵՐԵՎԱՆ. – “Dorians”-ը “Եվրատեսիլ” մեկնելուց առաջ այսօր պատասխանել է “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում հավաքված լրագրողների հարցերին: Մամուլի ասուլիսին մասնակցել են Գոռ Սուջյանը, Գագասը, Արման Փահլեւանյանը, Էդգար Սահակյանը, Արման Ջալալյանը, ինչպես նաեւ խմբի մենեջեր Արա Թադեւոսյանն ու “Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Այս մասին հաղորդում է  bravo.am–ը։

Արա Թադեւոսյանը տեղեկացրել է, որ մրցույթի երկրորդ կիսաեզրափակչից օրեր առաջ` մայիսի 10-ին, “Dorians”-ը համերգով հանդես կգա Կոպենհագենի ամենամեծ համերգային հրապարակներից մեկում` “AmagerBio” ակումբում. “Համերգին որպես հատուկ հյուր մասնակցելու է նաեւ Ռուսաստանը “Եվրատեսիլ”-ում ներկայացնող Դինա Գարիպովան: Չի բացառվում, որ կլինեն նաեւ այլ երկրի ներկայացուցիչներ”:

Խոսելով “Dorians”-ի եվրատեսիլյան ելույթի մասին` Գոհար Գասպարյանը նշել է, որ Շվեդիայում արդեն իսկ սկսվել են խմբի փորձերը.“Կարող է զարմանալի թվալ, բայց կազմակերպչական աշխատանքներն այնքան են զարգացել, որ կրկնօրինակող դերասանների մասնակցությամբ փորձեր են իրականացվում: Հենց երեկ մենք դիտել ենք “Dorians”-ի առաջին փորձը ու պատկերացրեք` բավական լավ էր ստացվել, ցավոք, այդ տեսանյութը հրապարակելու իրավունք չունենք”:

Խմբի մենեջերն էլ հավելել է, որ “Dorians”-ի ելույթի ընթացքում պարային շոու կամ բեմի հատուկ դեկորացիաներ չեն լինի.“Հասկանալի է, որ ռոք-խումբը, անգամ եթե մասնակցում է “Եվրատեսիլ”-ին, պետք է լինի որոշակի ոճի մեջ: Տղաների ելույթը կուղեկցվի հատուկ լուսային եւ այլ էֆեկտներով”:

Անդրադառնալով պրոմո-տուրի բացակայությանը` Գոհար Գասպարյանն ասել է, որ աշխարհում ճգնաժամային իրավիճակով պայմանավորված` մասնակից բոլոր երկրների դեպքում էլ շրջագայությունները քիչ են.“Փոխարենն ակտիվորեն զբաղվում ենք ինտերնետային “փրոմոուշնով””:

Արա Թադեւոսյանը, շարունակելով խոսել “Եվրատեսիլ”-ին մեր մասնակցության մասին, նշել է հետեւյալը.“Եթե կան արտիստներ, որոնց համար երգի այս մրցույթին մասնակցելն արդեն մեծ նվաճում է, “Dorians”-ի համար սա ստեղծագործական կյանքի փուլերից ընդամենը մեկն է: Անկախ արդյունքից, “Եվրատեսիլ”-ից հետո “Dorians”-ը շարունակելու է իր գործունեությունը, լինելու են նոր երգեր, նոր համագործակցություններ”:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Շվեդիայում կայանալիք “Եվրատեսիլ” երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում “Dorians”-ը հանդես կգա 11 համարի տակ եւ կներկայացնի “Lonely Planet” երգը:

“Lonely Planet”-ի երաժշտության հեղինակը բրիտանացի լեգենդար ռոք-երաժիշտ, “Black Sabbath” խմբի կիթառահար Թոնի Այոմին է: Երգի բառերը գրել է Վարդան Զադոյանը:

Ի դեպ, Թոնի Այոմին այսօր հարցազրույց է տվել Եվրատեսիլի պաշտոնական կայքին, որի հայերեն տարբերակը կարող եք կարդալ այստեղ:

Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/

Լուսանկարը` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնելու է 9-ամյա Միշան. պատմում է Լիրա Քոչարյանը
2. Այսօր քվեարկեք Արծվիկի օգտին
3. «Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայանա մայիսի 9-ին՝ առաջին կիսաեզրափակչում. Արծվիկը կկատարի “Fly with me” երգը
4. Ստոկհոլմի երկնքում ինքնաթիռ է պտտվել Ղարաբաղ-Սեր-Իվետա պաստառով
5. Շվեդիայում Հայաստանի դեսպանը հակադարձել է Եվրատեսիլի կազմակերպիչներին
6. Մայիսի 14-ին եվրոպահայությունը կքվեարկի Իվետա Մուկուչյանի օգտին.նա հանդես կգա վերջինը
7. Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը բաց նամակ է հղել «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչներին
8. Էստոնաբնակ նկարիչ Արսեն Քլյանը կոլաժներ է նվիրել Իվետա Մուկուչյանի ելույթին
9. Իվետա Մուկուչյանը փայլուն ելույթով անցավ եզրափակիչ
10. Եվրատեսիլ. Այսօր Պրահայի ժամանակով 21.00-ից քվեարկեք Հայաստանի մասնակցի օգտին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: