ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխիայի կաթոլիկ առաջնորդ Դոմինիկ Դուկան հանդես է եկել Հայ ժողովրդի ցեղասպանությունը ճանաչելու կոչով

09 հունիսի, 2016 | 14:12

 

duka genocid muzeumԻնչպես հայտնի դարձավ ՕՐԵՐ եվրոպական ամսագրին, այսօր Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ եւ Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկան հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով, որն ուղարկել է Հայաստանի եւ Չեխիայի նախագահներին։

Կարդինալ Դոմինիկ Դուկան Հայաստանի եւ Չեխիայի նախագահներին ուղղված իր նամակում կոչ է անում, որպեսզի Չեխիայի հանրապետությունը նույնպես Առաջին համաշխարհային պատերազմի տարիների հայ ժողովրդի ցեղասպանության մասին որոշում կայացնի։

Իր նամակում նա մասնավորապես շնորհակալություն է հայտնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին, որ քրիստոնեկան հիասքանչ Հայաստանի մայրաքաղաք Երեւանից իրեն հեռախոսով ողջյուններ են փոխանցել։

ՙՙԴեռեւս անցյալ տարվա նոյեմբերին Հայաստան կատարած իմ այցից հիշողությանս մեջ վառ են մնացել  հայ ժողովրդի խորը հավատքն ու հյուրընկալությունը, ինչը տեղի ունեցավ Ձերդ գերազանցության եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով։

Մեր պարոն նախագահին շնորհակալություն եմ հայտնում  1915 թվականին հայ ժողովրդի  ցեղասպանության հուշահամալիրում իր արտահայտած կարծիքի համար։ Անցյալ տարի ինքս ծաղկեպսակ դրեցի այդ հուշարձանին Նորին սրբության եւ իմ հայ ընկերների  ուղեկցությամբ։ Նմանապես այդ ցավալի իրադարձությունները հիշատակեցինք Պրահայի Սուրբ Վիտի, Վացլավի եւ Վոյտեխի տաճարում անցկացված պատարագի ընթացքում։ Շնորհակալ եմ  նախագահ Միլոշ Զեմանին իր տեսակետի եւ մտադրության համար, որ Չեխիայի հանրապետությունը, որը հայ ժողովրդի 100-ամյա հիշողության մասին վեպ  է նվիրել , ինչպիսին է  Ֆրանց Վերֆելի Մուսա լեռան 40 օրը վեպը, որպեսզի 101 տարի անց Հայոց ցեղասպանության մասին իր վերաբերմունքը հայտնի։

Ցավի եւ տառապանքի, խորը հավատքի, աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի եւ առաջին քրիստոնեական պետության նվիրվածությունից, աճում է նաեւ կրոնական ազատության ծառը, փոխադարձ հարգանքն ու եղբայրությունը։ Տեղին են Հիսուսի խոսքերը. ՚՚Ճշմարտությունը կազատի Ձեզ՚՚։

Ողջույնով եւ շնորհակալությամբ՝

Դոմինիկ Կարդինալ Դուկա, Պրահայի արքեպիսկոպոս եւ Չեխիայի առաջնորդ

 

Օրեր

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Նախագահ Զեմանը ցավակցել է Չեխիայի հայ համանյքին եւ ողջ հայ ժողովրդին՝ ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: