ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Deutsche Welle. Չեխիան առաջիկայում կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

07 փետրվարի, 2014 | 14:39

Sargsian and Zeman 30.01.14.-5Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ 1915-ին հայերի դեմ իրականացվածը ցեղասպանություն է որակել, որն առիթ է Չեխիայի օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի բարձրացման համար։

Գերմանական Deutsche Welle պարբերականի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ Չեխիան առաջիկայում կարող է հայտնվել Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկում։

Չեխիայի նախագահ Միլոշ Զիմանը Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ 2015-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է։ Նա շեշտել է, որ 1915-ին 1,5 մլն հայ է կոտորվել։

Սա ընկալվել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար ազդանշան եւ չեխ սենատոր Ժարոմիր Ստետինան հայտարարել է, թե մինչեւ տարեվերջ Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողով է ներկայացնելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ։ Չեխ սենատորը նշել է, թե վստահ է, որ մինչեւ 2015-ի ապրիլը Չեխիան պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

NEWS.AM


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
3. Միլոշ Զեմանը կրկին ընտրվեց Չեխիայի նախագահ՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելով Յիրժի Դրահոշին
4. Հրեա պրոֆեսորը Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ է պահանջում Իսրայելի կառավարությունից
5. Ինդիանան դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 48րդ նահանգը
6. ԱՄՆ-ի Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
7. Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
8. «Այցելեք Արցախ եւ կհամոզվեք…» Էդուարդ Շարմազանովը` Յան Բարտոշեկին
9. Թուրքիայի դեսպանին պետք է դուրս շպրտել Միացյալ Նահանգներից. Մաք Քեյնի հայտարարությունը
10. Հայոց ցեղասպանությունը ճանաչելը ճիշտ որոշում էր. Չեխիայի հրեական համայնքի ղեկավար

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2.Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
3.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
4.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
5.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
6.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
8.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
9.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
10.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: