ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դանիել Վարուժանի մասին ֆիլմ ,,Ոսկե ծիրան,,ում. ,,Դանիել,,

13 հուլիսի, 2018 | 06:44

Անգլիահայ կինոբեմադրիչ Կարո Բերբերյանը ,,Ոսկե ծիրան,, կինոփառատոնում ներկայացրեց ,,Դանիել,, 22 րոպեանոց խաղարկային կարճամետրաժ ֆիլմը, որը նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Դանիել Վարուժանին։ Սա կինոբեմադրիչի երկրորդ ֆիլմն է, 2014-ին նկարահանված ,,Փոքրիկի վերադարձը,, ֆիլմից հետո։

Կարո Բերբերյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ սա առջին փորձն է ներկայացնելու մեր մեծ բանաստեղծին։ Ֆիլմում Վարուժանի հայերեն բանասետղծությունները արեւմտահայերենով ընթերցում է ստամբուլահայ դերասան Եղիա Ազգունը, իսկ անգլերեն տարբերակը կարդում է Շոն Բինը։ Ու թեեւ Անգլիայում պրոդյուսերները պահանջում էին, որ ֆիլմը անգլերեն լինի, բայց ինքը փորձեց իր ուժերով նկարահանել, որպեսզի այն հնչի նախեւառաջ հայերեն։ Վարուժանի կերպարը մարմնավորել է դերասան Տիգրան Գաբոյանը, իսկ նրա կնոջ դերում հանդես է գալիս դերասանուհի Շողակաթ Մլքե- Գալստյանը։  Վարուժանի կինը՝ Արաքսին է փրկել նրա ,,Հողին երգը,, ժողովածուն եւ հրատարակել։

Բերբերյանը ցանկացել է իր նախնիների՝ ցեղասպանությունից փրկված եւ տարբեր երկներով անցած ու Լոնդոնում հաստատված ընտանիքի ցավը ցույց տալ Դանիել Վարուժանի կերպարի միջոցով։

Ֆիլմը Վարուժան գրող հանճարի մասին է, արտհաուս սեւ-սպիտակ ֆիլմ է, եւ պատմում է ավելի նրա պոեզիայի եւ կնոջ սիրո մասին։ Բեմադրիչը չի ցանկացել ցույց տալ նրա մահվան դաժան տեսարանները։

 

Հուլիսի 13-ին ամը 18-ին ֆիլմը կցուցադրվի Երեւանում Կինոյի տանը, իսկ հուլիսի 17-ին ժամը 13-ին՝ Հայոց ցեղասպանության թանգարանում։

 

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ Հ.Ա.


Առնչվող նյութեր
1. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
2. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
3. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
4. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
5. ,,Ոսկե ծիրան,, Պատվո մրցանակ մեծանուն երգչուհի Հասմիկ Պապյանին
6. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
7. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
8. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին
9. ,,Եղիցի լույս,, մրցանակ Արմեն Մեդվեդեւին
10. Արոնոֆսկին միգուցե ֆիլմ նկարահանի նաեւ Հայաստանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: