ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վախճանվել է չեխ լեգենդար դերասան եւ ծաղրածու, Լեոնիդ Ենգիբարյանի ընկեր Բորիս Հիբները

02 ապրիլի, 2016 | 21:57

boris hibner 2Ապրիլի 2-ին 74 տարեկան հասակում հանկարծամահ է եղել չեխ լեգենդար դերասան եւ ծաղրածու Բորիս Հիբները։

Ըստ որոշ մամուլի միջոցների, նա  մահացել է սրտի կաթվածից: Տխուր լուրը հաստատել է ազգային թատրոնի մամուլի խոսնակը: Հիբները հայտնի էր ոչ միայն  թատրոնի, կինոյի դերասան, այլեւ  հեռուստատեսային հաղորդումներում եւ էսքիզներում կատարած դերերով: Վերջին տարիներին նա դասավանդում էր նաեւ համալսարանում:

Նա առաջին անգամ ելույթ է ունեցել 1964 թվականին՝ չեխոսլովակյան դասական մնջախաղի հիմնադիր Լադիսլավ Ֆիալկայի հիմնած խմբում։ Այնուհետեւ  աշխատել է Alhambra եւ Laterna Magica թատրոններում։ 1968 թվականին իր գործընկեր Ալֆրեդ Յարիի հետ դեբյուտը  հեղափոխություն էր չեխական մնջախաղում, որի մեջ առկա էր նաեւ  սեւ հումորը: 1976 թվականին հիմնել է Գագ խումբը, իսկ 1990-ին՝ Գագ թատրոն ստուդիան։ Նա դասավանդում էր նաեւ Երաժշտական արվեստների ակադեմիայում, 2008-ից մնջախաղի ամբիոնի պրոֆեսոր էր։ 2010-ին արժանացել է թատերական արվեստի հեղինակավոր Thalia մրցանակին՝ մնջախաղում  ունեցած մեծ ներդրման համար։

2000 թվականին ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանին տված հարցազրույցում անդրադարձել է Լեոնիդ Ենգիբարյանի հետ իր անձնական կապերին։ Հիբները այն ժամանակ պատմել է, թե ինչպես են Պրահայում ծանոթացել Ենգիբարյանի հետ, նա ցուցադրել է իր էտյուդները, չեխ ծաղրածուները՝ իրենցը, եւ այդպես մտերմացել են։

ՙ Նրա էտյուդները՝ օրինակ ՙՎիրաբույժը՚ , խաղում եմ մինչ օրս։ Չէի ցանկանա, որ դա այլ տպավորություն թողներ, բայց խաղի ընթացքում միշտ հիշում եմ Ենգիբարովին եւ խաղում իր համար, կամ էլ ավելի ճիշտ՝ նրա փոխարեն՚,- հիշում էր Հիբներն այդ հարցազրույցում։ Հիբները հիշում էր նաեւ, թե ինչ ջերմությամբ են Պրահայում դիմավորել Ենգիբարովին, ինչպիսի իմպրովիզացիաներով է հանդես եկել նա եւ ինչպես է հետագայում հայտնվել մեկուսացման մեջ։

 

ՕՐԵՐ ամսագրի խմբագրակազմը ցավակցում է Բորիս Հիբների հարազատներին ու բարեկամներին ծանր կորստի առիթով։

ՕՐԵՐ

 


Առնչվող նյութեր
1. Այսօր Լեոնիդ Ենվիբարյանի ծննդյանն օրն է. Նա եկավ, լռեց եւ ամեն ինչ ասաց
2. ԱՄՆ-ում մահացել է հայտնի դերասան Մայք Քոնորսը՝ Գրիգոր Օհանյանը
3. Դիլիջանում բացվեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը
4. «Վերապրածը» համարվել է տարվա լավագույն ֆիլմ, իսկ գլխավոր դերակատար Լեոնարդո Դի Կապրիոն՝ լավագույն դերասան
5. Մանկական խմբակային ցուցահանդեսի բացում՝ նվիրված չեխ գեղանկարիչ Իրժի Նոսեկին
6. Լեոնիդ Ենգիբարյան- Հուլիսի 25 1972 -մահվան օրը
7. Չեխ հայագետ Մոտալովային նվիրված երեկո՝ Երեւանի Լյուդմիլա Մոտալովայի անվան գրադարանում
8. Լեոնիդ Ենգիբարյանի 80 ամյակը
9. Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Անդրանիկ Հարությունյանը
10. Հայաստանի ձեռքի գնդակի հավաքականը առաջիկա երկու տարիներին կմարզեն չեխ մարզիչները

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: