ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

System Of A Down-ը այսօր հանդես կգա լեհական Լոձում‚ իսկ վաղը Պրահայում` Աէրոդրոմե փառատոնի շրջանակներում

13 օգոստոսի, 2013 | 11:00

SOAD-liveԼՈՁ-ՊՐԱՀԱ- Այսօր երեկոյան Լեհաստանի Լոձ քաղաքի ‚‚Ատլաս Արենա‚‚ դահլիճում երկարատեւ ընդմիջումից հետո առաջին անգամ հանդես կգա System Of A Down(SOAD) ամերիկահայկական լեգենդար ռոք խումբը։ Վաղը SOAD-ը 15 տարվա ընդմիջումից հետո հանդես կգա նաեւ Պրահայի Հոլեշովիցե ցուցահանդեսային համալիրի Incheba Praha բաց տարածքում` Աէրոդրոմե երաժշտական փառատոնում։ Իբրեւ ‘‘տաքացնող‘‘ խմբեր հանդես կգան ամերիկյան NOFX-ը, Killswitch Engage եւ Flogging Molly խմբերը։ SOAD-ը չեխական ռոք հասարկությանն առավել հայտնի դարձավ իր Toxicity ալբոմով‚ իսկ վերջին Mezmerize и Hypnotize երկու ալբոմներից հետո նոր ձայնասկավառակ դեռեւս չեն թողարկել‚ քանի որ ըստ խմբի թմբկահար Ջոն Դոլմայանի նոր ալբոմի համար համապատասխան ժամանակը դեռ չի հասունացել եւ իրենք չեն ուզում երկրորդական մակարդակի մի բան անել‚ որ կնմանվի նախկին աշխատանքներին։

SOAD-2013Հիշեցնենք‚ որ Սերժ Թանկյանն առանձին մենահամերգներով հանդես է եկել չեխական Օստրավա եւ Պրահա քաղաքներում‚ ամեն անգամ ներկայացնելով իր նոր աբոմները։ Վերջին ելույթը անցած տարի Պրահայի ‚‚Լյուցեռնա‚‚ հանրահայտ դահլիճում էր։

Չեխահայերը նույնպես անհամբերությամբ են սպասում այս համերգին‚ եւ քիչ չեն SOAD խմբի սիրահարները‚ ովքեր պատրաստվում են հայկական դրոշներով մասնակցել համերգին։ Ըստ չեխական որոշ լրատվամիջոցների‚ խմբին արգելվել է ռումբերի‚ կոկաինի եւ սիգարների մասին 10 երգերի կատարումը։ Այդ մասին է գրել է www.topzine.cz կայքէջը։

SOAD PRAGUE ARENAՕգոստոսի 20-ին  System Of A Down խումբը հանդես կգա Բեռլինում‚ օգոստոսի 21-ին` Ամստերդամում‚ օգոստոսի 23-ին` Մեծ Բրիտանիայում‚ օգոստոսի 25-ին` ֆրանսիական ST Cloud-ում եւ օգոստոսի 27ին` իտալական Միլանում։

ՕՐԵՐ-ի ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում 2011-ի համերգը։

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ

Լուսանկարները` aerodrome-festival.cz-ի

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Սերժ Թանգեան Հայկական Սուրճի «Գաւաթ» Պիտակը Կը Հիմնէ
2. Լեգենդար System-ը կփոխի աշխարհը. գնդացրային համազարկեր Պրահայում
3. System of a Down խումբը այսօր ելույթ կունենա Պրահայում՝ եվրոպական տուրի շրջանակներում
4. System of A Down-ը Նիդերլանդներում փայլուն համերգ ունեցավ
5. Սերժ Թանկյանը կողմ է, որ Հայաստանում արդար և թափանցիկ ընտրություններ անցկացվեն։
6. System of a Down հանրահայտ ռոք խմբի մասին հաղորդում կցուցադրվի Չեխական հեռատեսիլի ՉՏ ԱՐՏ ալիքով
7. System of A Down- ը Երեւանում առաջին անգամ իրապես «Արթնացրեց հոգիները» -դիտեք համերգը
8. «SYSTEM OF A DOWN» ռոք խմբի համերգը Լիոնում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին
9. System of a Down ռոք խմբի «Արթնացեք հոգիներ» անվանումով եվրոպական համերգների տոմսերն արդեն սպառվել են
10. «System Of A Down».«ՀՈԳԻՆԵՐԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՆ ԱՐՇԱՎԸ» 100-ԱՄՅԱԿԻՆՙ “

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: