ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

3 կին եւ 14 տղամարդ. Չեխիայի նախագահը հաստատեց նոր կառավարութան կազմը

29 հունվարի, 2014 | 18:39

vlada 2014 czՊՐԱՀԱ – Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը այսօր ժամը տասնչորսին ընդունեց Բոհումիլ Սոբոտկայի նոր կոալիցիոն կառավարության անդամներին, ովքեր երդում տվեցին նախագահին ծառայելու Չեխիայի Հանրապետությանը եւ ստորագրելով, ստացան նախարար նշանակվելու մասին հրամանագրերը։

Նախագահն իր ողջույնի խոսքում դիտողություն արեց նոր վարչապետին, որ իրեն ներկայացված 1,5 էջանոց դիմումում, ուր գրված էին նախարարների անունները, վեց սխալ է հայտնաբերել։ Նա հույս հայտնեց, որ նոր կառավարությունն իր աշխատանքում նման սխալներ թույլ չի տա։ Նոր կառավարությունն ունի երկու փոխվարչապետ, իսկ 17 նախարարներից երեքը կին են։

Վարչապետ Սոբոտկան իր հերթին նշեց, որ նոր կառավարությունը կաշխատի արդարցնել ժողովրդի վստահությունը։

Անկախ Չեխիայի 13րդ կառավարությունը փետրվարի 18ին կդիմի խորհրդարանին` վստահություն ստանալու նպատակով։ Այսպիսով խորհրդարանական  ընտրություններից 95 օր անց Չեխիայի նոր կառավարությունը փոխարինեց Յիժի Ռուսնոկի տեխնոկրատների ժամանակավոր կառավարությանը, որն աշխատեց վեց ամիս։

Այսօր վարչապետն իր առաջին արտասահմանյան ուղեւորությունն է կատարել Բրատիսլավա, ուր Վիշեհրադյան քառյակը քննարկում է Ուկրաինայի ներքաղաքական իրադրությունը։

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
3. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
4. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
5. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
6. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
7. Չեխիայում նշում են Չեխոսլովակիայի օկուպացման 50-ամյակը
8. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
9. Մենք պետք է հաղթենք: Մենք ոչ միայն կարող ենք նոր Հայաստան կառուցել, այլեւ նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի. Արմեն Սարգսյան
10. Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել ֆրանսիական խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
2.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
3.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
4.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
5.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
6.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
7.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
8.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
9.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
10.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: