ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գեւորգ Ավետիսյանըˋ Տարվա գործարար Մորավասլեժսկյան երկրամասում

18 փետրվարի, 2014 | 15:48

marlenka2ՊՐԱՀԱ- EY (Ernst&Young) ընկերության կողմից 9-րդ անգամ անցկացվող ,,Տարվա գործարար,, մրցույթում հաղթող է ճանաչվել չեխական  Ֆրիդեկ–Միստեկի հայտնի  գործարար եւ Միկո միջազգային ընկերության ,,Մարլենկա,, գործարանի սեփականատեր  Գեւորգ Ավետիսյանը։  Կազմակերպիչները նշել են, որ հաշվի են առել նաեւ այն հանգամանքը, որ անցած երեք տարիներին գործարանը կրկնապատկել է իր արտադրանքը, իսկ մոտ ապագայում, ըստ Գեւորգ Ավետիսյանի նախատեսվում է նաեւ նոր հոսքագծի  ավելացում եւ 30 աշխատատեղի ավելացում։ Նախատեսվում է նաեւ հատուկ պայմաններ ստեղծել գործարանի այցելուների համար, որպեսզի ավելի լավ ծանոթանան ,,Մարլենկա,, թխվածքի արտադրության ընթացքին։

gevorg avetisian 2014Հայ գործարարի հաղթանակին է անդրադարձել նաեւ ,,Մլադա Ֆրոնտա Դնես,,  հայտնի օրաթերթը,  Իսկ Պրահայի ,,Մետրոպոլ,, հեռուստաընկերությունը հատուկ ռեպորտաժ է ցուցադրել հայկական բաղադրատոմսով թխվածքի մասին։

Այժմ նախատեսվում է, որ մարտի 4-ին Պրահայում կամփոփվի EY -ի հանրապետական մրցույթը, որին  Գեւորգ Ավետիսյանի հետ կմասնակեցեն եւս 5 գործարարներ, ովքեր նույնպես հաղթող են ճանաչել Չեխիայի տարբեր երկրամասերում։

Շնորհավորում ենք մեր հայրենակցին հերթական հաղթանակի կապակցությամբ եւ մաղթում  նոր հաջողություններ։

Օրեր Եվրոպական ամսագիր

orer.eu


Առնչվող նյութեր
1. MONTY RICH ամսագիրը մեծարեց Գեւորգ Ավետիսյանին
2. Մառլենկան ընդգրկվել է Ֆորբսի ՙ111 չեխական ընտանեկան բիզնես՚ համարում
3. Երկրորդ անգամ Չեխիայի 2018 թ. Superbrands մրցանակը ,,Մառլենկա,, ընկերությանը. տրվել է նաեւ Սլովակիայի Superbrands-ը
4. Չեխիայի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան այցելել է Մառլենկա ընկերություն
5. Չեխիայի եւ Սլովակիայի 2018 թվականի Superbrands մրցանակը ստացել է ,,Մարլենկա,, ընկերությունը
6. ,,Մառլենկայի,, թագավորական տորթը եւ ,,Ժողովրդական որակ 2017,, տարվա մրցանակը
7. ,,Մառլենկա,, ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանը՝ Ֆորբսի ձեռնարկի պատվավոր հյուր
8. Չեխահայ ձեռնարկատերը հաղթեց թուրք-գերմանական ընկերությանը Թուրքիայում
9. Միլան Շտյեխի հայաստանյան երեք օրերը եւ հայ-չեխական կապերի նոր որակը
10. ՉԵԽ ՍՈՒՊԵՐԲՐԱՆԴՍ 2017 մրցանակը՝ ,,Մարլենկա,, հայտնի ընկերությանը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: