ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լիդիցեում բացվեց Հայոց ցեղասպանության զոհ մանուկներին նվիրված ցուցահանդես՝ Հայաստանի վարչապետի մասնակցությամբ

Թուրքական դեսպանության հերթական բողոքը մնաց օդում
01 հունիսի, 2015 | 12:57

 lidice 1ԼԻԴԻՑԵ-Այսօր Չեխիայում  հանդիսավոր պայմաններում բացվեց «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները»  ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են Լիդիցեի հուշահամալիրը, Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը եւ Չեխիայում Հայաստանի հանրապետության դեսպանությունը։ Հայաստանի վարչապետը նախ ծաղկեպսակ դրեց Լիդիցեի 82 զոհված երեխաների հուշաքանդակի մոտ, ապա Չեխիայի մշակույթի նախարար Դանիել Հերմանի հետ  մոտեցան համալիրի այն մասնաշենքին, որտեղ բացվելու է հայկական ցուցադրությունը։  Լիդիցե հուշահամալիրի տնօրեն Միլուշ Չերվենցիլը ողջունելով հյուրերին, հատկապես շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին  նման ցուցադրությունը իրականություն դարձնելու համար։ ,,Դա  հնարավոր դարձրեց, որ մենք հիշատակենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը,, ասաց նա։    Այնուհետեւ Lidice 2Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում անդրադարձ կատարեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նշելով, որ խորհրդավոր լռությունը, որ նման է թե Լիդիցեում եւ թե Ծիծեռնակաբերդում,  հուզում է բոլորին։ ,,Այս տարի  հայ ժողովուրդը եւ աշխարհի բազամթիվ  ազգեր ու պետություններ նորովի անդրադարձ են կատարում հայ ժողովրդին պատուհասած ողբերգությանը։ Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունն ավաղ մնաց անպատիժ եւ ցավոք՝ ոչ անհետեւանք։  Ֆաշիզմի գազանությունները  եվրոպական աշխարհամասում դաժան արձագանքն էին Օսմանյան կայսրությունում 2 միլիոնից ավելի քրիստոնյաների ոչնչացման։ Դարասկզբի այս ոճրագործությունների զոհ դարձան կես միլիոնից ավելի երեխաներ, տասնյակ հազարավորները թրքացվեցին եւ օտարվեցին իրենց ընտանիքից ու ազգությունից։  Այսօր Լիդիցեի հուշամալիրում ներկայացված Հայոց Lidice 3ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրությունը լուսանկարների միջոցով մարդկային ողբերգությունների մի շարք է, որը  ցնցող տպավորություն է թողնում բոլորի վրա։ Այսպիսի պատմությունները բազմաթիվ են, սակայն բացառիկ չեն կարող կոչվել, քանի որ դրանք համամարդկային են։  Խորհրդանշական է նաեւ, որ ցուցադրությունը բացվում է հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, որը նշվում է ողջ աշխարհում,,- ասաց ՀՀ վարչապետը։ Նրա ասելով,  այսօր, վաղը եւ ընդմիշտ Լիդիցեում, Ծիծեռնակաբերդում, lidice 28Աուշվիցում եւ այլուր, միացնում  ենք մեր բողոքի ձայնը, վերստին մարդկությանը հիշեցնելու ցեղասպանությունների ու պատերազմների  սարսափների մասին, պատգամելով ապագա սերունդներին ջանք չխնայել դրանք կանխարգելելու եւ մարդկությանը  ապագա չարիքներից  զերծ պահելու համար,,։

Չեխիայի մշակույթի նախարար Դանիել Հերմանն իր ելույթում նշեց, որ ապրիլի 24-ին մենք նշեցինք հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից մեկն է, որի ընթացքում զոհվեցին նաեւ բազմաթիվ երեխաներ։  Այս ցուցահանդեսը հիշեցնում է բազմաթիվ երեխաների, ովքեր կորցրել են իրենց ծնողներին, որբացել են եւ ստացել  հոգեկան մեծ վերքեր, կամ կորցրել իրենց կյանքը։ Հիշեցնենք, որ Լիդիցե  հուշահամալիրի տարածքում Lidice 41942 թվականին նացիստների կողմից զանգվածային ոչնչացման են ենթարկվել գյուղի բնակիչներն ու 82 երեխա։

Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Լիդիցե հուշահամալիրի տնօրեն Միլուշ Չերվենցիլին եւ ցուցադրության համակարգող  Լյուբոմիրա Հեդլովային։

,,Այս ցուցադրությունը Լիդիցե հուշահամալիրի եւ Հայաստանի Հայոց ցեղասպանության թանգարան -ինստիտուտների համագործակցության առաջին ձեռնարկն  է։ Ներկայացված նկարները չեն կարող անտարբեր թողնել որեւէ մեկին։ Ցեղասպանությունների եւ պատերազմների սարսափները ոչ մի սահման չունեն։ Ուստի յուրաքանչյուրը պետք է ասի ո՛չ ցեղասպանություններին, ո՛չ պատերազմներին,, ասաց Հայաստանի դեսպանը։

lidice 6Այնուհետեւ Հայաստանի վարչապետն ու Չեխիայի մշակույթի նախարարը կտրելով դեղին ժապավենը՝ բացեցին ցուցահանդեսը։

Այստեղ ներկա էին նաեւ Լիդիցեի այն երկու կանայք, ովքեր 73 տարի առաջ 4 տարեկան երեխաներ են եղել եւ հրաշքով փրկվել են նացիստների իրականացրած  ջարդերից։

Վերապրող տիկին Շուպիկովան մեզ հետ զրույցում խոստովանեց, որ ցնցված է հայ երեխաների դեմքերով եւ այդ ցավը իրեն հայտնի է, քանի որ ինքն էլ երեխա ժամանակ անցել է նույն սարսափները։ ,,Շատ շնորհակալ եմ, որ նման ցուցադրություն են կազմակերպել Լիդիցեում եւ ցանկությունս է, որ շատ մարդ տեսնի եւ հասկանա, որ պատերազմները միայն ցավ ու տառապանք են պատճառում մարդկանց։ Նա հիշեցրեց նաեւ, որ 1942-ին Լիդիցեի 105 երեխաներից  միայն 17-ն են ողջ մնացել։

lidice 5Տիկին Շուպիկովան  նաեւ Լիդիցեի ողբերգության մասին գիրք նվիրեց Հայաստանի վարչապետին։

Պատասխանելով ՕՐԵՐ-ի հարցին, վարչապետ Աբրահամյանը ցուցահանդեսից հետո հետեւյալ գնահատականը տվեց. ,,Համոզված եմ, որ անկախ ազգությունից ու երկրից, ով էլ այցելի այս ցուցահանդեսը, կտպավորվի։ Այստեղ ցուցադրված փաստերը մի անգամ եւս ապացուցում են, որ եղել է ցեղասպանություն։ Ինձ համար զարմանալի է, որ Թուրքիայի իշխանությունները հաշվի չեն նստում այս իրականության հետ։  Որքան շուտ ընդունեն Օսմանյան Թուրքիայի իրենց նախնիների կողմից իրականացված ցեղասպանությունը, այնքան դա կլինի Թուրքիայի ժողովրդի եւ իշխանությունների հաջողությունը։  Դա կլինի միակ ճիշտ եւ ողջամիտ քայլը,,։

Lidice 8Այնուհետեւ պատվիրակությունը քայլելով այցելեց  Լիդիցեի պատկերասրահը, ուր նախօրեին բացվել էր կերպարվեստի 43-րդ միջազգային մանկական ցուցահանդեսը։ Այս տարի էլ Հայաստանից մասնակիցների թիվը եղել է մոտ 200, որից 8-ն արժանացել է տարբեր պարգեւների։ Ցուցադրության համադրող Իվոնա Կասալիցկան ներկայացրեց թե հայ դպրոցականների, եւ թե այլ երկրների  երեխաների հետաքրքիր աշխատանքները։  Նշվեց, որ Դիլիջանի գեղարվեստի դպրոցն արժանացել է նաեւ միջազգային ցուցահանդես-մրցույթի մեդալին։

Տպավորությունների գրքում նշումներ կատարելուց հետո, Հայաստանի վարչապետը եւ պատվիրակությունը մեկնեցին։

Նշենք նաեւ, որ հանդիսավոր արարողությանը ներկա էին նաեւ Լիդիցե համայնքի ղեկավար տիկին Վերոնիկա Կելլերովան եւ Հայ առաքելական եկեղեցու Չեխիայի  հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Հայաստանից ժամանած ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, նախարարներ եւ մարզպետներ, Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։

lidice 7Ինչպես տեղեկացանք հավաստի աղբյուրներից, Թուրքիայի դեսպանությունն արդեն իսկ բողոքի նամակ է ուղարկել Լիդիցեի թանգարանային հուշահամալիրին, սակայն ինչպես ցույց տվեց այսօրվա հանդիսավոր արարողությունը, ցուցահանդեսը ոչ միայն բացվեց, այլեւ կգործի մինչեւ հունիս ամսվա վերջը։

ՕՐԵՐ սեփ.թղթ.

Լուսանկարները՝ Հ.Ասատրյանի

Orer.eu


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Շտուտգարտում կայացան 8-րդ Հայ Մշակույթի Օրերը. բացառիկ ելույթներ եւ շնորհանդեսներ
4. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
5. Հայ-բուլղարական բարեկամությանը նվիրված մշակութային միջոցառում Սոֆիայում
6. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
7. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
8. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
9. Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
10. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: