ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխիայի շուկայում հայտնվել են վտանգավոր լոլիկներ

Չեխիայում սննդի ստուգիչ հանձնաժողովը հրահանգել է խանութներից հավաքել մարոկյան լոլիկները
18 մայիսի, 2014 | 12:42

Cherry PomodoroԲՌՆՈ. –  Չեխիայի գյուղատնտեսական ու սննդամթերքի ստուգման պետական տեսչությունը հրահանգել է բոլոր խանութներից հավաքել Մարոկոյի արտադրության չերրի տեսակի Չեխիա ներմուծված լոլիկների խմբաքանակները։  Այս մասին տեղեկացնում է չեխական aktualne.cz լրատվականը։ Ֆրանսիայում նման լոլիկները առողջական լուրջ խնդիրներ են առաջացնել առնվազն 16 քաղաքացիների մոտ, ներառյալ փսխումները։

Տեսչությունը պարզել է, որ ֆրանսիական IDYL ընկերությունը  Պրահայի մերձակայքում գործող Čerozfrucht ընկերության միջոցով Չեխիա է ներմուծել ավելի քան 50 տոննա չերրի տեսակի լոլիկներ։  Վտանգավոր խմբաքանակները Չեխիա են բերվել ապրիլի 20ից մայիսի 2ի ընթացքում և վաճառվել Քաուֆլանդ և Բիլլա սուպերմարկետների ցանցային խանութներում, փոքր մի քանակություն էլ՝ ՓեննիՄարկեթ խանութներում։

Գնումներ կատարելիս ուշադիր եղեք։ Չեխիայի գյուղատնտեսական ու սննդամթերքների ստուգման պետական տեսչությունը հայտնում է վտանգավոր խմբաքանակների համարները՝ 3019597, 3020584, 3019464, 3019567, 3017091, 3019596, 3019450, 3017973, 3018513, 3021528, 3020069, 3027571, 3020959, 3011450 և 3020632։

Տեսչությունը վտանգի մասին նախազգուշացումը ստացել է արագ արձագանքման եվրոպական համակարգի միջոցով։

Մասնագետները  քաղաքացիներին նախազգուշացնում են պահպանել հիգիենայի տարրական կանոնները և բոլոր մրգերն ու բանջարեղենը գործածությունից առաջ լավ լվանալ հոսող ջրի տակ։


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2.Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
3.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
4.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
5.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
6.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
8.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
9.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
10.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: