ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Gratias agit 2014 մրցանակը 15 գործիչների, այդ թվում՝ Ագնեշկա Հոլանդին

06 հունիսի, 2014 | 14:16

Gratias cenaԼեհ հայտնի կինոռեժիսոր Ագնեշկա Հոլանդը եւ եւս 14 անվանի գործիչներ արժանացան Չեխիայի արտգործնախարարության Gratias agit մրցանակին, որ տրվում է արտասահմանում Չեխիայի բարի անունը տարածելու համար։ Այսօր Չեխիայի արտգործնախարարությունում մցանակները 15 անհատների հանձնեց ՉՀ արտգործնախարար Լուբոմիր Զաորալեկը։ 1997 թվականին հիմնված եւ արտգործնախարարների կողմից տրվող այս մրցանակ ենթադրում է բյուղեյա գունդ , դիպլոմ եւ կրծքանշան,իսկ գումարային պարգեւ չի նախատեսվում։ Այս տարի էլ մրցանակին արժանացած գործիչները ներառում են թե Ամերիկա մայրցամաքը, եւ թե Եվրոպան։ Պարգեատրվածների թվում ոչ միայն սփյուռքում ապրող չեխեր են, այլեւ Չեխիայի բարեկամ օտարերկրացիներ։ Դրանց թվում է նաեւ աշխարհահռչակ կինոռեժիսոր լեհ Ագնեշկա Հոլանդը, ով վերջին տարիներին Gratias ceny MZVարդեն ստացել է չեխական կինոփառատոնների ամենաբարձր մրցանակները, լինելով նաեւ Պրահայի կինոինստիտուտի նախկին ուսանող եւ կապված լինելով նախկին Չեխոսլովակիայի հետ, նա կրկին վերադարձել է Չեխիա` չեխ ուսանող Յան Պալախին նվիրված ֆիլմով։

ՕՐԵՐ ԱՄՍԱԳԻՐ 

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Ֆեբիոֆեստ կինոփառատոնը կբացվի Ագնեշկա Հոլանդի ՙՙՀետք՚՚ ֆիլմով

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: