ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Դատավճիռ Հունգարիայում,, ֆիլմը շահեց ,,Մեկ աշխարհ,, կինոփառատոնի գլխավոր մրցանակը

12 մարտի, 2014 | 16:21

Verdikt_v_MadarskuՊՐԱՀԱ- ,,Մեկ աշխարհ,, մարդու իրավունքներին նվիրված փաստավավերագրական ֆիլմերի 16-րդ կինոփառատոնում ,,Դատավճիռ Հունգարիայում,, հունգարական ֆիլմը շահեց գլխավոր մրցանակը, որը ստացավ ֆիլմի ռեժիսոր Էստեր Հայդուն։ Ստեղծագործական խումբը երեք տարի verdikt-v-madarsku-12-3-2014--1-640x512p0շարունակ  նկարահանել է Հունգարիայում մեծ աղմուկ հանած ազգայնական մի խմբավորման 4 մասնակիցների դատավարությունը։ Հանցագործները պարբերաբար սպանել են իրենց թաղամասի գնչուներին եւ նրանց երեխաներին։   Իսկ շվեդ-կանադական ,,Պարող հոգիների անտառը,, ֆիլմի ռեժիսոր Լինդա Վյոստրիկն արժանացավ ,,Լավագույն ռեժիսոր,, մրցանակին։ Այս ֆիլմին տրվեց նաեւ Prales_tancicich_duchuՉեխական ռադիոյի մրցանակը։ Ֆիլմի ռեժիսորը 2005-2012 թվականներին ապրել է աֆրիկյան Կոնգոյի հեռավոր ջունգլիներումˋԱկա ցեղի հետ եւ նկարահանել նրանց ապրելակերպն ու հետաքրքիր սովորույթները, մարդկային դժբախտություններն ու ուրախությունները։

Ինչպես հայտնի է կինոփառատոնը անցկացնում է ,,Մարդը կարիքի մեջ,,  մարդասիարական կազմակերպությունը, որի այս տարվա ,,Հոմո Հոմինի,,(Homo Homini) մրցանակը կրկին գնաց Կովկաս եւ այն կինոփառատոնի բացման օրը հանձնվեց դաղստանցի իրավապաշտպան, փաստաբան Սապիյաթ Մագոմեդովային։

Ընդհանրապես փառատոնում ներկայացված ֆիլմերի հիմնական թեման թեեւ աշխատանքն էր, սակայն դրանք իրենց ուղղվածությամբ ներառում էին ոչ միայն տարբեր մայրցամաքներում ապրող մարդկանց խնդիրները, այլեւ աշխատանքի հետ առնչվող այլ թեմաներ։ Ցուցադրված 122 ֆիլմերում առաջ էին քաշվում թե քաղաքական ու տնտեսական, թե մարդկային, թե սոցիալական ու ֆինանսական, թե ազգային ու միգրացիոն հարցեր։ Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացած ֆիլմերը նույնպես երկու Ja_Blocherտարբեր պատմություններ էին։ ,,Բլոխերի փորձառությունը,, ֆիլմում շվեյցարացի քաղաքական գործիչ Բլոխերի քաղաքական գործունեության վերլուծությունն էր, որը հետաքրքիր ձեւով բացում էր քաղաքական կուլիսների վարագույրը, ցույց տալիս քաղաքական գործչի ողբերգությունը։ Մյուսըˋ Շվեյցարիայում ապրող իրանցի ռեժիսոր Կավեհ Բախտիարի ,,Տեղափոխման կայան,, ֆիլմն է։ Ֆիլմը Իրանից Աթենք եկած ոչ prestupni staniceօրինական գաղթյալների մասին է, որոնք ապաստան են ստացել իրենց ծանոթ իրանցու տանը, եւ չգիտեն ինչպիսին է լինելու իրենց ապագան։ Ի դեպ, այս իրական պատմության մեջ կա նաեւ Գայանե անունով հայ հերոսուհի, որը նույն նավակի մեջ է եղել Հունաստան գալիս։ Վերջինս անգլերենով բացատրում է, թե ինչիպիսի սարսափելի դժվարություններով են հասել Աթենք։ Նրան ցույց են տալիս նաեւ հայերեն աղոթելիս։

Հատուկ մրցանակների արժանացան նաեւ Հարավաֆրիկյան ,,Հանքափորները կրակի տակ,, ֆիլմըˋ ոստիկանական ուժերի կողմից սպանված հանքափորների մասին, եւ ,,Շիրի Լանկայի մահվան դաշտերը,, ֆիլմըˋ Վացլավ Հավելի մրցանակ, իսկ ,,Վիվա Կուբա…,, ֆիլմն արժանացավ ուսանողական մրցանակին։ ,,Ավաստ,, հիմնադրամիˋ հանդիսատեսի կողմից քվեարկած ,,Լավագույն ֆիլմի,, մրցանակը տրվեց Լյուսի Ուոլկերի ,,The crash reel,, ֆիլմինˋ Vrazedna_pole_na_Sri_Lanceնվիրված հայտնի ամերիկացի երիտասարդ սնոուբորդիստ Քեյվին Փիրսին, ով օլիմպիադայից առաջ մարզումների ժամանակ ընկնում է եւ հազիվ փրկվում մեռնելուց, բայց հայտնվում է մահճակալին եւ միայն բժիշկների ու հարազատների տիտանական ջանքերի շնորհիվ նա ոտքի է կանգնում եւ կրկին վերադառնում մարզումների։

,,Մեկ աշխարհ,, կինոփառատոնը հարուստ էր նաեւ այլ հետաքրքիր ֆիլմերով, որոնք նաեւ արդիական նշանակություն ունեն։ Ասենք ,,Պուտինի խաղերը,, ֆիլմը, որ նվիրված էր Սոչիի օլիմպիադիայի նախապատրաստական աշխատանքներին, որ ինչպես են նախնական 12 միլիարդ դոլարի փոխարեն ռուսները ծախսել 50 միլիարդ դոլար։ Ֆիլմը ոչ միայն լուրջ հետաքննությունն էր, լի տարբեր պաշտոնյաների ու հասարակ մարդկանց հետ հարցազրույցներով, այլեւ թեթեւ հումորով անդրադարձ էր ռուսական կյանքի տարբեր կողմերին։  ,,Զելիմի խոստովանությունը,, ֆիլմը Ինգուշետիայիում հանիրավի կալանավորված ու կտտանքների ենթարկված չեչեն Զելիմի մասին էր, որը հասարակական կազմակերպությունների աջակցության շնորհիվ հայտնվել է Նորվեգիայում, ուր փորձում էր հարմարվել նոր կյանքին։ Մեր կարծիքով, կինոփառատոնի ամենաազդեցիկ ֆիլմը, որը ցավոք ոչ մի մրցանակ չստացավ, Կերեն Շայոի իսրայելական ,,Տանջանքի ձայները,, ֆիլմն էրˋ Էրիթրեայից սիրիական անպատներով Թել Ավիվ հասած փախստականների մասին։ Նրանց մի մասը ճանապարհին գերեվարվում է եւ դառնում առուծախի, բռնաբարության, տանջանքների առարկա։ Ֆիլմի հերոսուհինˋ շվեդական ռադիոյի համար հաղորդումներ վարող լրագրող Մերոնն է, ով նույնպես Էրիթրեայից է եւ փորձում է ամեն կերպ օգնել իր հայրենակիցներին, զանգում է zvuky mucheniգերության մեջ գտնվող մարդկանց բջջային հեռախոսներին եւ լսում նրանց ձայները։ Կապ է հաստատում բարեկամների ու գերեվարվածների միջեւ, հանդիպում նրանց ազատվելուց հետո։

,,Մեկ աշխարհ,, կինոփառատոնը լիովին համապատասխանում է իր անվանը, մեկ շաբաթում կարողանում ենք տեսնել ողջ աշխարհի զանազան մշակույթները , քաղաքացիական պատրազմներն ու սոցիալական ցանցերի բերած նորությունները։ Մի քանի ֆիլմ նվիրված էին սիրիական պատերազմին, մի քանիսը ուկրաինական իրականությանը(կանանց ՖԵՄԵՆ շարժմանը), ռուսական Պուսի Ռիոտ խմբի դատավարությանը, ամերիկյան մեծ քաղաքականությանը, ուր բոլոր հեռախոսային խոսակցություններն ու սոցիալական ցանցերի գրառումները կրկնօրինակվում են եւ պահվում ազգային անվտանգության գործակալությունում։

Փառատոնի շրջանակներում անցկացվեցին նաեւ բազմաթիվ քննարկումներ, ներկայացվեցին նաեւ նոր նախագծեր, որոնց մասնակցեցին ,, Մարդը կարիքի մեջ,, կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչները։

Ամեն դեպքում փառատոնի տնօրեն Հանա Կուլհանկովան մեզ հետ զրույցում գոհունակություն հայտնեց, որ ինչպես եւ նախորդ տարիներին, կինոթատրոններ հաճախումների թիվը եղել է բարձր, իսկ ժյուրիի տված մրցանակները լիովին արժանի են։ Նրա հետ զրույցը կներկայացնենք առանձին, միայն թե հաճախման մասին եւս մեկ դիտարկում։ Չեխիան երեւի Եվրոպայի այն բացառիկ երկրներից մեկն է, ուր երեկոյան 22-24-ի սահմաններում երիտասարդությունը գնում է կինոթատրոն վավերագրական ֆիլմ դիտելու։ Իսկ դա ոչ միայն զարմանալի է, այլեւ հաճելի։ ,,Մեկ աշխարհը,,  կարողացել է ձեւավորել իր հանդիսատեսը։

Հակոբ Ասատրյան

Պրահա


Առնչվող նյութեր
1. ՚՚Մեկ աշխարհ՚՚ կինոփառատոնը համագործակցության կոչ է անում, պայմաններ ստեղծելով նաեւ հաշմանդամների համար
2. ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նամակ է հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին
3. Բաքվում ձերբակալվել է Աքրամ Այլիսլին
4. Կովերը, ադրբեջանցիները եւ մարդու իրավունքները Պրահայի կինոփառատոնում
5. Սիրիական սիրո պատմությունը դարձել է ՙՄեկ աշխարհ՚ կինոփառատոնի հաղթող
6. Ավո (Ավետիս) Գաբրիելյանի ՙԱռանց դռների տները՚ ֆիլմը ցուցադրվեց Պրահայի կինոփառատոնում
7. Սիրիահայ Ավետիս Գաբրիելյանի ֆիլմը կցուցադրվի Պրահայի կինոփառատոնում
8. ՚Փնտրում ենք տուն եւ ինքներս մեզ -սա է մեկ աշխարհ կինոփառատոնի այս տարվա ուղենիշը
9. Ինդոնեզիայի ցեղասպանության մասին ֆիլմը ստացավ Գլխավոր մրցանակ ,,Մեկ աշխարհ,, չեխական կինոփառատոնում
10. Եվրոպայի խորհուրդը համացանցից օգտվողների համար մարդու իրավունքների ուղեցույց է հրապարակել

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: