ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Խորվաթիան այսօրվանից Եվրամիության անդամ դարձավ

01 հուլիսի, 2013 | 00:51

ԶԱԳՐԵԲ. – Այսօր Խորվաթիան դարձավ Եվրամիության 28րդ անդամ պետությունը, կառույցի բնակչությունն ավելացնելով 4,4 միլիոնով ու այն հասցնելով 508 միլիոն բնակչի։ Խորվաթիան նախկին հարավսլավական երկրորդ պետությունն է, որ անդամագրվում է 1952 թվականին հիմնադրված, նոբելյան մրցանակակիր կառույցին։

Արդեն յոթերորդ անգամ է համալրվում Եվրամիության կազմը։  Գրեթե 20 տարի կառույցը դրա հիմնադիր վեց պետություններն էին, մինչև 1973 թվականը, երբ անդամագրվեցին Մեծ Բրիտանիան, Իռլանդիան ու Դանիան։ Aktualne.cz-ը  հիշեցնում է, որ նույն թվականին կարող էր միանալ նաև Նորվեգինան, սակայն նորվեգացիները հանրաքվեում ,,Ոչ,, ասացին անդամությանը։ 1981ին Եվրամիությանը միացավ Հունաստանը, 1986ին՝ Իսպանիան և Պորտուգալիան, 1995 թվականին՝ Շվեդիան, Ֆինլանդիան և Ավստրիան։  2004 թվականին տեղի ունեցավ ամենամեծ փոփոխությունը, և 15 անդամ ունեցող Եվրամիությունը համալրվեց միանգամից 10 պետություններով՝ նախկինում  խորհրդային  Լատվիան, Լիտվան և Էստոնիան, սոցիալիստական ճամբարից Չեխիան, Սլովակիան, Սլովենիան, Լեհաստանը, Հունգարիան, ինչպես նաև Միջերկրական ծովի երկու կղզի պետություններ՝ Կիպրոսն ու Մալթան։ 2007 թվականի հունվարի 1ից Եվրամիության դրոշն իրենց երկրներում բարձրացրին Ռումինիան և Բուլղարիան, իսկ այսօրվանից այն ծածանվում է նաև Խորվաթիայում։

Ամեն անգամ Եվրամիության հերթական ընդլայնման ժամանակ քննարկվում է տվյալ պետության տնտեսության ու ժողովրդավարության մակարդակը։ Խորվաթիայի պարագայում էլ մտահոգություն հայտնվեց, որ այն տնտեսական բարձր զարգացման աստիճանի վրա չէ։ Սակայն բավական է հիշել 2004 թվականի լայնամասշտաբ ընդլայնումը, երբ անդամագրվող 10 երկրներից առնվազն 8-ում դեռևս  տնտեսական  վիճակը շատ թույլ էր, ու անգամ օրենսդրական դաշտն էր  հեղհեղուկ։  

Վստահորեն կարելի է ասել, որ անչափ գեղեցիկ բնություն ունեցող Խորվաթիան, որ բալկանյան արյունալի պատերազմի վերքերն ամոքելով,  աշխարհագրական իր դիրքի ու վերականգնվող կապերի միջոցով շուտով կդառնա Եվրամիության արագ զարգացող պետություններից մեկը։

 

Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Մենք կարևորում ենք Արևելյան գործընկերության 20 արդյունք մինչև 2020 թվականը. ասել է Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում
2. Բրյուսելում կայացավ Հայաստան – Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը
3. Բրյուսելում ստորագրվեց Բենիլյուքսի երկրների հետ ռեադմիսիայի համաձայնագիրը
4. Եվրամիություն.Մնացականյան-Մորեգինի հանդիպում, համատեղ հայտարարություն. ավելի քան 160 մլն եվրո՝ 2017-2021 թվականների համար
5. Արտգործնախարարը Բրյուսելում քննարկեց ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հարցը
6. Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Յոհանես Հանի հետ
7. Դեսպան Արման Կիրակոսյանը Խորվաթիայի Հանրապետությունում
8. ԱլԳ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
9. Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին Հայաստան – Եվրոպական միություն գործընկերության առաջահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը
10. Համաձայնագիրը կհամարվի ուժի մեջ մտած համաձայնագրի վավերացման կամ հաստատման մասին վերջին ծանուցումն ավանդապահին հանձնելուց հետո-Կարեն Նազարյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: