ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լեգենդար Շառլ Ազնավուրը 2016ի ապրիլի 6-ին առաջին անգամ հանդես կգա Պրահայում

17 դեկտեմբերի, 2015 | 13:49

charles-aznavourՉեխական Jazz meets world կազմակերպությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի ապրիլի 6-ին ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրն առաջին անգամ հանդես կգա Պրահայի համագումարների պալատի մեծ դահլիճում։ 91 ամյա երգիչը Չեխիայում իրոք կերգի առաջին անգամ, քանի որ 1978 թվականին նախւին Չեխոսլովակիայում նա երգել է միայն Բրատիսլավայում, որն այսօր Սլովակիայի մայրաքաղաքն է։ Իսկ Պրահայում նա պետք է ելույթ ունենար 1969 թվականին, սակայն Յան Պալախի ինքնահրկիզման մասին իմանալով,   չեղյալ էր հայտարարել իր համերգը եւ մասնակցել նրա հոգեհանգստյան արարողությանը։

1000-ից ավելի երգերի հեղինակ ու կատարող Շառլ Ազնավուրը, որն ստացել է ամենահաեղինակավոր մրցանակները, վաճառել 100 միլիոնից ավելի ձայնասկավառակներ,  Պրահայում կներկայացնի տարբեր տարիներին գրված իր լավագույն երգերը։

Նշենք, որ Շարլ Ազնավուրը Պրահայում եղել է 2001 թվականին՝ ֆրանսիական ՙԱնջելինա՚ ֆիլմի նկարահանումների ժամանակ։ 2001-ին Ազնավուրը կարճ զրույց ունեցավ նաեւ ՕՐԵՐ-ի թղթակից Արսեն Քոչարյանի հետ, որը տպագրվեց մեր ամսագրի 7-8\2001 համարում։

2015-ի դեկտեմբերի 21-ից  կարող եք համերգի տոմսակներ գնել Ticketportal կայքէջի միջոցով։

Տոմսերը արժեն 1990-ից մինչեւ 7990 կրոն։

ՕՐԵՐ

 


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
3. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
4. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
5. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
6. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
7. Չեխիայում նշում են Չեխոսլովակիայի օկուպացման 50-ամյակը
8. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
9. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
10. Նիկոլ Փաշինյանը հայ-չեխական կապերը քննարկել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: