ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պրահայում առաջին անգամ բացվեց չինացի Այ ՎեյՎեյի աշխատանքների ցուցահանդեսը

05 փետրվարի, 2016 | 20:31

Aj Wej-wejeԱյսօր Պրահայի Ազգային պատկերասրահի 220 ամյակի կապակցությամբ, հանդիսավոր պայմաններում բացվեց հանրահայտ չինացի կոնցեպտուալիստ արվեստագետ Այ Վեյ Վեյի  աշխատանքների ՙ Աստղացույց՚ հավաքածուն, որն իր մեջ ներառում է 12 կենդանակերպերի գլխաքանդակներ։  Չինաստանի ներկա իշխանությունների քննադատը, ով մինչեւ 2011 թվականը նույնիսկ երկրից դուրս գալու իրավունք չուներ, Պրահայում անձամբ ներկայացրեց իր հավաքածուն։ Իհարկե, իրեն բնորոշ յուրահատկությամբ, ցուցահանդեսից առաջ  նա ոսկեգույն սավաններով ծածկեց գլխաքանդակները, այդպիսով բողոք հայտնելով Չեխիայի իշխանություններին, որոնք չեն ուզում ընդունել  փախստականներին։

Պատկերասրահի ղեկավարությունը հայտնել է, որ 2017 թվականին Այ Վեյ Վեյը հատուկ մի աշխատանք կստեղծի Պրահայի պատկերասրահի համար։

Փետրվարի 6-ին Studio Hrdinů դահլիճում նաեւ կցուցադրվի չինացի արվեստագետին նվիրված վավերագրական ֆիլմ։

Օրեր

Լուսանկարը՝ Չեխիայի ազգային պատկերասրահի


Առնչվող նյութեր
1. Հայկական եւ միջազգային խոհանոցի լավագույն ընտրանին՝ Պրահայի նորաբաց Gourmet House-ում
2. Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի դասախոսությունը Պրահայի Անգլո-Ամերիկյան համալսարանում
3. Չեխահայերը պահանջեցին Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ երթով անցնելով Պրահայի կենտրոնով – լուսանկարների շարք, տեսանյութ
4. Ապրիլյան ձեռնարկներ Պրահայում եւ Չեխիայի այլ քաղաքներում
5. Ազնավուրը գրավեց Պրահան 47 տարի անց՝ օվացիաներով ու բռավոներով
6. «ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
7. Լեգենդար Շառլ Ազնավուրը 2016ի ապրիլի 6-ին առաջին անգամ հանդես կգա Պրահայում
8. Ցեղասպանությանը նվիրված գրական-երաժշտական ձեռնարկ Պրահայում
9. Հայաստանին ու հայ մշակույթին նվիրված օր չեխական Մոստում
10. Պրահայում չեղյալ է հայտարարվել Սուրբ Ծննդյան տոնածառի լուսավորման արարողությունը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: