ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում

25 դեկտեմբերի, 2012 | 14:26

ՊՐԱՀԱ– Այսօր՝ դեկտեմբերի 25-ին  Պրաժսկի Հրադի իր նստավայրում, Արքեպիսկոպոսական պալատում 270 անտունների ու միայնակ մարդկանց, հաշմանդամների ու գնչուների  է ընդունել Պրահայի արքեպիսկոպոս եւ Չեխական կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Դոմինիկ Դուկան։ Կարդինալը նրանց հյուրասիրել է ոչ միայն մսային ապուրով, բադով ու կնեդլիկներով, քաղցրավենիքով, այլեւ վերջում բոլորին բաժանել է  նվերներ։  Հավաքին աջակցել է նաեւ SantԲEgidio կազմակերպությունը։ 

Իսկ Պրահայի քաղաքապետ Բոհուսլավ Սվոբոդան դեկտեմբերի 24-ին Չեխիայի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում անցորդներին ձկնապուր էր հյուրասիրում։ Նրան օգնում էին որդին եւ քաղաքապետարանի աշխատակիցները։ Ինչպես թղթակիցներին ասել է Սվոբոդան, արդեն երրորդ տարին է ձկնապուր է բաժանում, որպեսզի մարդիկ ոչ թե դրանով հագենան, այլ հաղորդակից լինեն սուրբծննդյան տոներին։ Անցորդներից շատերը ոչ միայն անտուններ էին, Պրահայի բնակիչներ, այլեւ զբոսաշրջիկներ, ովքեր իմանալով, որ խոհարարական համազգեստով ապուր բաժանողը Պրահայի քաղաքապետն է, իսկույն հերթ էին կանգնում։ Քաղաքապետը նշել է, որ ձկնապուրի մեջ նաեւ մի քիչ կոնյակ են լցրել եւ այն  նախատեսված է եղել 1000 հոգու համար։  Իսկ Վացլավի հրապարակում անցորդներին ձկնապուր է բաժանել Պրահա 1 –ի թաղապետ Օլդրիխ Լոմեցկին։ 

 

Լուսանկարը՝ ČTK.

Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդին
2. Վարչապետ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Կարդինալ Դոմինիկ Դուկային
3. Կարդինալ Դոմինիկ Դուկան կհարգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
4. Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հանդիպել է ՀՀ նախագահին
5. Պրահայի կենդանաբանական այգում ծնված վեցերորդ գորիլայի անունը Նուրու կնքեցին
6. Կարդինալ Դոմինիկ Դուկա. ,,Հայ ժողովրդի դերը մշակութային եւ հոգեւոր կյանքում անփոխարինելի է”
7. Ապրիլի 24. Պրահա

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: