ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայտարարում են նորարար տաղանդավոր արվեստագետներին օժանդակող ծրագրի մեկնարկը

10 հուլիսի, 2018 | 06:54

Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սիրով հայտարարում են «Creative Armenia – AGBU» Fellowship-երի մեկնարկը, որոնք կօգնեն բացահայտել ու աջակցել  արվեստի տարբեր ոլորտներում գործող ստեղծարար տաղանդավոր արվեստագետներին, ինչպես նաեւ կնպաստեն նրանց առաջխաղացմանը։ Ֆինանսավորում, մենթորություն ու առաջխաղացման հատուկ  ռազմավարություններ ներառող այս մեկամյա ծրագրի միջոցով Creative Armenia-ն և ՀԲԸՄ-ն հնարավորություն կընձեռեն նորարար արվեստագետներին հասնելու ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային ստեղծագործական վերելքի։

«Որպես ազգ՝ մենք իրոք հպարտանում ենք մեր խորաթափանց գրողների, երաժիշտների, կինոգործիչների ու նկարիչների թողած ժառանգությունով։ Բայց միևնույն ժամանակ ի՞նչ ենք մենք անում ապագա ստեղծարար արվեստագետների բացահայտելու և աջակցելու ուղղությամբ», – ասաց ռեժիսոր և սցենարիստ, Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը։ «Creative Armenia – AGBU Fellowship-երը մեր պատասխանն են այս հարցին»։

Այս ծրագիրը ՀԲԸՄ-ի և Creative Armenia-ի առաջին համագործակցությունն է։ Կազմակերպությունների ռազմավարական գործընկերության մեկնարկը տրվել է մայիս ամսին։ Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը նպատակ ունի հայտնաբերել, զարգացնել ու խթանել ստեղծարար տաղանդավոր արվեստագետների արվեստի տարբեր ճյուղերում։ Սփյուռքահայության վստահությունը վայելող ՀԲԸՄ-ն տասնամյակներ շարունակ հնարավորություններ է ստեղծում հայ արվեստագետների համար՝ շարունակելու կրթությունը և ցուցադրելու իրենց տաղանդն աշխարհի տարբեր լսարանների առջև: Կազմակերպությունը հաստատագրել է իր աջակցությունն արվեստին ԱՄՆ-ում (2012թ.-ին)  եւ Ֆրանսիայում (2016թ.-ին) կատարողական արվեստների բաժինների ստեղծմամբ։

«Այս համագործակցությունն աննախադեպ հնարավորություններ է ստեղծում արվեստագետների համար՝ ընդլայնելու իրենց լսարանն ու ճանաչում ձեռք բերելու Հայաստանում և աշխարհում», – ասաց պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը, ով ՀԲԸՄ-ի Կենտրոնական խորհրդի անդամ է և Creative Armenia-ի խորհրդատվական խորհրդի հիմնադիր անդամ: «Այս fellowship-ը կօգնի խթանել հայկական արվեստն ու մշակույթը համաշխարհային թատերաբեմում»։

 

Creative Armenia – AGBU Fellowship-երը տրամադրվում են նորարար արվեստագետներին ստեղծարար բոլոր որոլտներից` ներառյալ կինոյի, երաժշտության, գրականության, կերպարվեստի, թատրոնի, դիզայնի և լուսանկարչության։ Մեկ տարվա ընթացքում մասնակիցները կունենան ոլորտի առաջատար մասնագետների հետ կապեր հաստատելու հնարավորություն, ինչպես նաև մշակված ռազմավարություն զարգացնելու, ներկայացնելու և խթանելու իրենց նախագծերը՝ մենթորների հետ անհատական հանդիպումների և աշխատաժողովների միջոցով։ Նրանց կտրամադրվի նաև 5,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ։ Fellowship-երին կարող են դիմել ազգությամբ հայ արվեստագետները, ինչպես նաև նրանք, ովքեր մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հայկական մշակույթի նկատմամբ։ Մասնակիցների ներկայությունը Հայաստանում պարտադիր չէ։

Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 15-ը  creativearmenia.org/fellowships և agbu.org/creativearmenia կայքէջերում։

 

Հարցումների համար գրեք Ալեք Մուհիբյանին alec@creativearmenia.org հասցեով եւ Հայկ Արսենյանին harsenyan@agbu.org հասցեով։

 

https://youtu.be/Sq0Wh34z_Ts

 

2017թ.-ին հիմնադրված Creative Armenia-ն մշակութային նորարարական հիմնադրամ է, որը մշակում ու իրագործում է մշակութային վերելքին ուղղված քաղաքականություն։ Creative Armenia-ի հիմնադիր խորհրդի անդամներն են` Սերժ Թանգյանը, Էրիկ Իսրայելյանը, Արսինե Խանջյանը , Էրիկ Պողոսյանը, Կառլա Կարապետյանը, Սիմոն Աբգարյանը և Մայքլ Արամը։ Հավելյալ տեղեկությունների համար այցելեք՝ creativearmenia.org։

 

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա: ՀԲԸՄ-ի և իր աշխարհասփյուռ ծրագրերի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել՝ www.agbu.org:

 Լուսանկարներում՝ 

1.Creative Armenia-ի խորհրդատվական խորհրդի անդամ Սերժ Թանկյանը խոսում է կազմակերպության որոշ վաղ ձեռքբերումներից:

2.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը` Աննա Հակոբյանը, ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Creative Armenia-ի Ծրագրերի և արտադրության տնօրեն Տաթևիկ Մանուկյանը, ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը հյուրերի շարքում են: Փաշինյանը, Մակունցը և Կազանջյանը շնորհավորական ուղերձով հանդես եկան միջոցառման ժամանակ

Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը խոսում է ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցության ռազմավարական կարևորության մասին:


Առնչվող նյութեր
1. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները
2. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր
3. ՀԲԸՄ-ը նոր թափով պիտի սկսի հասարակական-տնտեսական ծրագիրներու իրականացումը
4. Հ.Բ.Ը.Մ.-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԷ ԼՈՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ
5. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
6. ՀԲԸՄ-ն ներկայացնում է անհրաժեշտ էլեկտրոնային գրքեր ու հավելվածներ Հայաստանի մասին
7. ՀԲԸՄ Նախագահն ու Հայաստանի Նոր Ղեկավարությունը Քննարկում են Համագործակցության Հնարավորություններն ու Փոխադարձ Հետաքրքրության Ոլորտները
8. Լրատվական դաշտը՝ որպես Սփյուռք-Հայրենիք կամուրջ
9. ՀԲԸՄ-ը Նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության Հաղթական 100-ամյակը
10. Մահացել է ամերիկահայ նախկին նահանգապետ Ջորջ Դեքմեջյանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: