ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)

07 սեպտեմբերի, 2018 | 13:51

Հայաստանում Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագիրը կոչված է աջակցել Հայաստանին շարունակել իրականացնելու Եվրոպայի խորհրդի անդամ պետության իր կանոնադրային և հատուկ պարտավորությունները և հզորացնել տեղական ինքնակառավարման համակարգի հաշվետվողականությունն ու արդյունավետությունը:

Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքների համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հզոր և գործուն միությունը տեղական ինքնակառավարման արդյունավետ համակարգի հիմնական տարրն է հանդիսանում: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության և Եվրոպայի խորհրդի կողմից: Ծրագիրն իրականացնում է Եվրոպայի խորհուրդը «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավում» քառամյա ծրագրի շրջանակներում, որը համակարգում է Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալությունը` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ), Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Համաշխարհային բանկի և Տարածքային զարգացման հիմնադրամի (ՏԶՀ)հետ համատեղ։

Ծրագրի նպատակն է Հայաստանի համայնքների միության (ՀՀՄ) կարողությունների ամրապնդումը, որի արդյունքում ՀՀՄ-ն կունենա ավելի ակտիվ մասնակցություն Հայաստանի կառավարման համակարգում` 2014թ. մարտին Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի կողմից ընդունած «Հայաստանում տեղական ժողովրդավարության իրավիճակի մասին» թիվ 351 (2014) հանձնարարականի համաձայն: Ծրագրի աջակցության շրջանակներում ՀՀՄ-ն կզարգացնի իր ինստիտուցիոնալ կարողությունները, ինչպես նաև կամրապնդի Հայաստանում տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում իր ունեցած դերակատարումը: Արդյունքում, ՀՀՄ-ն կկարողանա ազդեցություն ունենալ որոշում կայացնող կառույցների վրա` ապակենտրոնացման պետական քաղաքականության շուրջ երկխոսությունը բարելավելու նպատակով: Ծրագիրը կնպաստի շահագրգիռ կողմերի միջև համագործակցության և երկխոսության կայացմանը, ինչպես նաև կխթանի տեղական ժողովրդավարության սկզբունքների տարածումը` Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային համաձայն։

Ակնկալվում է, որ ծրագրի ավարտին ՀՀՄ-ն կունենա.

► կազմակերպության ինստիտուցիոնալ զարգացման ռազմավարություն, որը հավանության կարժանանա իր անդամների կողմից,

► հզոր ներքին կառավարման և ղեկավարման համակարգ,

► միության անդամների հետ բարելավված հաղորդակցման համակարգ,

► կատարելագործված վարչական և ֆինանսական կառավարման համակարգ:

Մի շարք միջոցառումների, տեխնիկական և փորձագիտական աջակցության շնորհիվ ՀՀՄ-ն հնարավորություն կունենա բարելավելու իր ներքին կառավարման համակարգը, մատուցելու կատարելագործված ծառայություններ իր անդամներին` նրանց շահագրգռելով միավորված ձայնով մասնակցել ապակենտրոնացման վերաբերյալ պետական քաղաքականության մշակման գործընթացին և լսելի դարձնել իրենց ձայնը:

Ծրագրի տևողությունը 01.11.2014 – 30.04.2017

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի ներդրում 674,500 եվրո

Եվրոպայի խորհրդի ներդրում 150,125 եվրո

Իրականացնող կազմակերպություն – Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրես

Հիմնական գործընկերներ

Հայաստանի համայնքների միություն Տեղական ինքնակառավարման մարմիններ, ՀՀ կառավարություն

 

orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
4. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
5. Մհեր Սահակյան. «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» /նոր գիրք/
6. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
7. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
8. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
9. Անընդունելին եւ ընդունելին՝ քարոզչական պատերազմին մէջ. Րաֆֆի Տուտագլեան
10. Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ՝ սահմանադրական փոփոխություններ եւ անցումային արդարադատության մարմիններ. ասել է Ն. Փաշինյանը հանրահավաքում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: