ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Chevrolet Camaro-ն ԱՄՆ ամենաառեւանգվող սպորտային ավտոմեքենան

02 նոյեմբերի, 2013 | 17:22

Camaro-1LEConcept-1592_jpԱՄՆ – Ինչպես հաղորդում են www.torquenews.com եւ lragir.am կայքէջերը, ԱՄՆ ապահովագրական հանցագործությունների ազգային բյուրոն հրապարակել է 10 ամենաառեւանգվող սպորտային ավտոմեքենաների անունները: ԱՄՆ-ում առաջին հորիզոնականը բաժին է ընկել Chevrolet Camaro-ին, որին հաջորդում են Ford Mustang-ը եւ Dodge Challenger-ը: 3 տարվա ընթացքում ԱՄՆ-ում գողացել են 3780 սպորտային ավտոմեքենա: Վարկանիշը ձեւավորվել է 2009 թվականի հունվարի 1-ից 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում գրանցված միջադեպերի հիման վրա: Ավտոմեքենաների մեծ մասը գողացել են Կալիֆորնիա նահանգում (764), որին հաջորդում են Ֆլորիդան՝ 443, Տեխասը՝ 381, Ջորջիան՝ 257 եւ Միչիգանը՝ 187:

Լոս Անջելես քաղաքում ընդհանուր կատարվել է 291 առեւանգում, որին հաջորդում են Ատլանտան, Սենդի Սփրինգսը, Մարիետան, Մայամին եւ Ֆորտ Լոդերդեյլը:

Տասնյակն ունի հետեւյալ տեսքը.

1 Chevrolet Camaro՝ 1509

2 Ford Mustang՝ 980

3 Dodge Challenger՝ 782

4 Porsche Panamera՝ 103

5 Audi A5/S5՝ 101

6 Chevrolet Corvette՝ 69

7 Nissan 370Z՝ 47

8 BMW 6-Series՝ 45

9 Porsche 911՝ 24

10 Volkswagen Eos՝ 23


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: