ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ազնավուրը մրցանակը ստանալիս հարցրել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման մասին

Ինչո՞ւ Դուք չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունն այն դեպքում, երբ ինքներդ եք տառապել նացիստական ռեժիմից,,- ասել է Ազնավուրը
27 հոկտեմբերի, 2017 | 14:04

Ինչպես արդեն ՕՐԵՐ-ը տեղեկացրել էր, հոկտեմբերի 26-ին  Իսրայելի նախագահի նստավայրում տեղի է ունեցել ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով պարգևատրման արարողությունը՝ Ազնավուրի ընտանիքի կողմից Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաների և մյուս ժողովուրդների պաշտպանությանն ուղղված ջանքերի համար:

depiararat.com-ը ,մեջբերելով  dailymail-ին փոխանցում է, որ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի մրցանակներ է հանձնել Շառլ Ազնավուրին և նրա քրոջը՝ Աիդային, ում պարգևը ստացել է Ազնավուրի որդին՝ Նիկոլասը:

Իսրայելի նախագահը նշել է, որ Ազնավուրի երաժշտության երկրպագուն է, մասնավորապես, ընդգծելով, որ «Լա Բոհեմ»-ն իր ամենասիրելի երգն է:  Ռիվլինը շեշտել է, որ Ազնավուրի ընտանիքը Երկրորդ աշխարհամարտի տարիներին «թաքցրել է նացիստների  կողմից հետապնդվող մի շարք մարդկանց, իսկ նրա քույր Աիդան ներգրավված է եղել փրկարարական աշխատանքներում»:

 Ազնավուրը  շնորհակալություն է հայտնել Ռաուլ Վալենբերգի անվան հիմնադրամին՝ պարգևի համար, իսկ Իսրայելի նախագահին՝ ընդունելության համար:  Աշխարհահռչակ շանսոնյեն նաև հետաքրքրվել է, թե ե՞րբ է ի վերջո Իսրայելը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը՝ ընդգծելով, որ հրեաներն ու հայերն ունեն շատ ընդհանրություններ:

,,Ես ոչ գաղտնի հարց եմ Ձեզ ուղղում եւ չեմ սպասում պատասխանի, այնուամենայնիվ կարեւոր է այն բարձրացնել: Ինչո՞ւ Դուք չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունն այն դեպքում, երբ ինքներդ եք տառապել նացիստական ռեժիմից,,- ասել է Ազնավուրը։

Ի պատասխան՝ Ռեուվեն Ռիվլինն ասել է, որ դա քաղաքական հարց է, և իր՝ Քնեսեթի պատգամավոր ու այնուհետև նաև նախագահ աշխատած ժամանակաշրջանում յուրաքանչյուր տարի հարցն Իսրայելի խորհրդարանում բարձրացրել են, հիշատակել են Հայոց ցեղասպանության օրը, և ինքն էլ 2015 թվականին ՄԱԿ-ի ամբիոնից բավական հստակ խոսել է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին:

Հիշեցնենք, որ ՕՐԵՐ-ի փոխանցմամբ այս գնահատականին Ազնավուրներն արժանանում են, քանի որ Փարիզի նացիստական օկուպացիայի տարիներին նրանց մայրը՝ Քնարը, հայրը՝ Միշան, ինչպես նաեւ Շառլն ու Աիդան իրենց բնակարանում 4 տարի թաքցրել են եւ փրկել են ոչ միայն հայերի, այլեւ հրեաների, որոնց հետապնդում էին ֆաշիստները։ Նրանք այդպիսով  վտանգել են նաեւ իրենց կյանքը։ Այս մասին Ազնավուրը ասել  է  հրեա գիտնական եւ ցեղասպանագետ Յաիր Աուրոնին տված հարցազրույցում։

Ինչպես ՕՐԵՐ-ի  հետ զրույցում նշեց պարոն Աուրոնը,  հոկտեմբերի 26-ին Ազնավուրին կընդունի Իսրայելի նախագահը եւ կպարգեւատրի, իսկ հոկտեմբերի 27-ին Նեվե Շալոմ գյուղում, որը միակ հրեաներով ու արաբներով բնակեցված գյուղն է Իսրայելում, Փրկիչների այգի են բացելու, ծառերը զարդարելու են եւ ներկաներին ողջունելու են Իսրայելում բնակվող հայ եւ հրեա երգիչները։

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ Artiom Chernamorian-ի եւ Ռաուլ Վալենբերգ հիմնադրամի


Առնչվող նյութեր
1. Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանն իր հավատարմագրերը հանձնեց Իսրայելի նախագահին
2. Ազնավուրը տոնում է 94-ամյակը. շնորհավորանքներ Հայաստանի նախագահից ու վարչապետից
3. ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՑ ԻՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ
4. Շառլ Ազնավուրը կրկին Պրահայում մարտի 16-ին
5. Քնեսեթը Կը Մերժէ Հայոց Ցեղասպանութիւնը Ճանչցող Բանաձեւը
6. Հրեա պրոֆեսորը Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ է պահանջում Իսրայելի կառավարությունից
7. Վիեննայում եվրոպական երկրների Հայաստանի դեսպանները խորհրդակցություն են հրավիրել Շառլ Ազնավուրի մասնակցությամբ
8. Շառլ Ազնավուրի այցին նվիրված ընդունելություն Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում
9. Ազնավուրի, Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանների ելույթները Ժնեւի հանդիսությանը
10. Հայաստանը դեսպանատուն կբացի Իսրայելում, եթե Իսրայելը բացի Երեւանում.ԷԴ Նալբանդյանի հարցազրույցը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: