ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դադարեցման պահանջով – ՀԲՃ

05 հոկտեմբերի, 2016 | 16:52

dont-worry-armenia

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը, տեղական և արտասահմանյան մի շարք կազմակերպությունների հետ միասին, change.org կայքում ստարագրահավաք է սկսել՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման և օֆշորային “Lydian International” ընկերության ֆինանսավորման դադարեցման պահանջով։

Խնդրում ենք Սևանի, Ջերմուկի, ինչու չէ նաև Հայաստանի ապագայի և էկոլոգիական անվտանգության մասին մտահոգ բոլոր մարդկանց անպայման անցնել այս հղումով, ծանոթանալ խնդրի էությանը, ստորագրել և հնարավորինս տարածել Ամուլսարի աղետաբեր ծրագրի դադարեցման կոչը։

Ստորագրահավաքում նշված պահանջներն ուղղված են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոնգ Կիմին, Միջազգային ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրեն Ֆիլիպ լը Հուերուին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիին, մասնավոր խոշոր ներդրողներ՝ “Orion Mine Finance” և “Resource Capital Funds” ընկերություններին։

Եթե կան կազմակերպություններ կամ քաղաքացիական խմբեր, որոնք ցանկություն կունենան միանալ այս նախաձեռնությանը, կարող են կապվել մեր հետ՝ գրելով armecofront@gmail.com էլեկտրոնային փոստին։

Ստորագրահավաքին արդեն իսկ միացել են հետևյալ կազմակերպությունները․

  1. Հայաստանի կանաչների միություն
    2. Էկոլոգիական հասարակական դաշինք
    3. «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ
    4. «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ
    5. «Ա
    ԴՍախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ
    6. «Շրջակա Միջավայրի Կայունության Աջակցման Կենտրոն» ՀԿ
    7. «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ
    8. «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ
    9. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
    10. Հայաստանի կանաչների կուսակցություն
    11. «Բիոսոֆիա» ՀԿ
    12. «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ
    13. «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիա
    14. «Կայուն զարգացում՛» ՀԿ
    15. «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
    16. Հայք նախագիծ – ԱՄՆ
    17. moretreeslessassholes.org Բնապահպանական կայք – Բելգիա
    18. «Իսպանահայերի միություն» – Բարսելոնա
    19
    Սփյուռքի «Հայկական վերածնունդ» շարժման Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Փարիզի, Բելգիայի մասնաճյուղեր

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Կայք՝                              http://www.armecofront.net/

Ֆեյսբուքյան էջ`           https://www.facebook.com/armecofront

Յութուբյան ալիք`       http://www.youtube.com/user/armecofront

Էլ. փոստ`                     armecofront@gmail.com


Առնչվող նյութեր
1. «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրենի հայտարարությունը
2. Ամուլսարի վտանգների ֆինանսատեխնիկական պատասխանատուները․ ՀԲՃ
3. ՀԲՃ. Անհրաժեշտ է վնասազերծել մետաղական հանքերի շահագործման հետևանքով աղտոտվող տարածքները․ դիմում-առաջարկ ՀՀ վարչապետին
4. Միջազգային փորձագիտական ընկերությունների համատեղ գնահատականը Ամուլսարի ոսկու ծրագրի վերաբերյալ բացասական է
5. Լիդիանը հրապարակում է Ամուլսարի բնապահպանական կառավարմանը վերաբերող վերջերս հրապարակված մի քանի զեկույցների անկախ ուսումնասիրություններ
6. Ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների՝ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել
7. ՀԲՃ․ Ամուլսարի ոսկու ծրագիրը պետք է կասեցնել․ աղտոտման վտանգի տակ են Որոտան-Արփա ջրատար թունելով Կեչուտի ջրամբար, Սևանա լիճ և Արփա գետ հոսող ջրերը
8. Հանքերի թթվային դրենաժն ու դրա էկոլոգիական վտանգները․ ՀԲՃ
9. Ամուլսարի ոսկու ծրագիրը չեղարկելու հարցով դատական նիստ փետրվարի 16-ին. ՀԲՃ
10. Պարզաբանում ՀՀ կառավարությանը Ամուլսարի առնչությամբ հղված հարցերի կապակցությամբ․ ՀԲՃ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: