ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կատրին Թրաութմանն ընտրվել է Եվրիմաժի(Eurimages) նախագահ

15 դեկտեմբերի, 2016 | 23:24

trautmann

ԿՐԱԿՈՎ-Այսօր Լեհաստանում տեղի ունեցած համաժողովում  Եվրիմաժ(Eurimages) հիմնադրամի նախագահ է ընտրվել ֆրանսուհի Կատրին Թրաութմանը։ Նա իր աշխատանքին կանցնի 2017 թվականի հունվարի 1-ից եւ կփոխարինի պարոն Փլոգին։ Տիկին Թրաութմանը կնախագահի երկու տարի ժամկետով։ Այս մասին տեղեկացնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Նա ծնվել է Ստրասբուրգում, եղել է Ֆրանսիայի մշակույթի եւ հաղորդակցության նախարար, Եվրոպայի խորհրդի եւ Եվրախորհրդարանի երկար տարիների անդամ։

Հիշեցնենք, որ Եվրիմաժը (Eurimages) համատեղ կինոարտադրության, կինոնկարների վարձույթի և ցուցադրության աջակցության հիմնադրամ է, որը ստեղծվել է 1988 թ. Եվրոպայի խորհրդին առընթեր և առայսօր 37 անդամ պետություն ունի (Հայաստանը ներառյալ):

1988 թ. ի վեր Եվրիմաժն աջակցել է 1810 եվրոպական համարտադրությունների 540 մլն եվրո ընդհանուր գումարով:

Եվրիմաժին Հայաստանն  անամակցում է այս տարվա՝ 2016-ի  հունվարի 1-ից։ Կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչն է ,,Ոսկե ծիրան,, կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը։

ՕՐԵՐ

Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
2. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
3. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
4. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
5. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
6. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
7. Գանա – Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
8. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար
9. Հայը հային երբեք այսքան շատ չի սիրել. Նիկոլ Փաշինյանը Էջմիածնի 2703-ամյա տոնակատարությանը
10. Ազգային գրադարանում նշվեց Հայաստանի անկախության 27 ամյակն ու Գրատպության թանգարանի մեկ ամյակը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: