ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 օգոստոսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բուխարեստում նշվեց Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օրը

05 մարտի, 2018 | 10:48

Մարտի 2-ին Բուխարեստում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օրվան նվիրված միջոցառումներ, որոնք Ռումինիայի Հայոց միության աջակցությամբ և Ռումինահայոց թեմի հետ համագործակցությամբ կազմակերպել էր ՀՀ դեսպանությունը:

Առավոտյան Բուխարեստի Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց հայկական մայր եկեղեցում ՌՀԹ առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ կատարվեց ծես՝ ի հիշատակ Ռումինիայում Հայաստանի առաջին Հանրապետության գլխավոր հյուպատոս (1918-1924թթ.), Ռումինիայի Հայոց Միության հիմնադիր նախագահ, գրող, հասարակական-քաղաքական գործիչ Հարություն Խնդիրյանի (1870-1959թթ.): Այնուհետ Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ռումինիայի Հայոց միության և Ռումինահայոց թեմի կողմից տեղի ունեցավ ծաղկեպսակների տեղադրման արարողություն:

Արարողությունից հետո ՀՀ դեսպանատանը կայացավ Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օրվան նվիրված ընդունելություն: Օրվա խորհրդին նվիրված ողջույնի խոսքով հանդես եկավ Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը:

Ընդունելությանը մասնակցեցին Ռումինիայի ԱԳՆ և պետական այլ գերատեսչությունների ու մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռումինիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:

ՌՀԹ առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանը կատարեց ՀՀ դեսպանության շենքի օծման կարգ: Միջացառումը լուսաբանվեց ռումինական TVR հանրային հեռուստաընկերության կողմից:


Առնչվող նյութեր
1. Ս. Հաճկատար հռչակավոր հայոց վանքում նշվեց Տիրամոր Վերափոխման տոնը.ուխտագնացություն
2. Սոպրանո Արմինե Խաչատրյանի ձայնասկավառակը թողարկվել է Ռումինիայում
3. Ռումինիա. Եպիսկոպոսական Սուրբ Պատարագ Թուլչայի Հայոց եկեղեցում
4. Տոնական համերգ Կոնստանցա քաղաքում` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյա հոբելյանին
5. Բուխարեստում տեղի ունեցան առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված միջոցառումներ
6. Դեսպան Մինասյանի հանդիպումը Ռումինիայի վարչապետի հետ
7. Ռումինիայի Հայոց Թեմում տեղի ունեցան Սումգայիթյան ցեղասպանության զոհերին նվիրված հիշատակի միջոցառումներ
8. ՌՈՒՄԻՆԻԱ. Դեսպան Մինասյանը հանդիպեց Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Դանիել պատրիարքի հետ
9. Ռումինիա. Գեռլան եւ Իջևանը կդառնան քույր քաղաքներ, Կլուժ նահանգն ու Արմավիրի մարզը կհամագործակցեն
10. Դեսպան Սերգեյ Մինասյանն իր հավատարմագրերը հանձնեց Ռումինիայի նախագահին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: