ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բելգիայում ՀՀ դեսպանը ոստիկանություն է կանչում ՝ նորից. տեսագրություն

23 ապրիլի, 2018 | 10:02

Լուսանկարում՝  Բրյուսելում Հայաստանի դեսպանատան դիմաց, ապրիլի 21ին Այսօրվա տեսագրությունը՝ ստորև

ՊՐԱՀԱ. –  Այսօր առավոտյան Բրյուսելում բնակվող հայերի մի խումբ մտել է Բելգիայում Հայաստանի դեսպանատուն և պահանջել դադարեցնել աշխատանքներն ու միանալ իրենց բողոքին։

Դեսպանատուն մտած կանանցից մեկը  արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանին ասել է, որ հանգիստ վերաբերվեն իրենց բողոքի ակցիային, քանի որ այս կերպ նրանք իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի ցուցարարներին։  «Մենք խուլիգաններ չենք, մենք մեր ազգի զավակներն ենք։ Մենք խաղաղ ցույց ենք անում»,- ասել է մեկ այլ ցուցարար։ Դեսպանն ի պատասխան նշել է, որ սա բողոքի ձև չի, որ դեսպանատան աշխատանքը կազմալուծել չի կարելի։ Ցուցարարներից մեկն էլ միամտորեն պարզ հարց է տվել  դեսպանին, ասելով. «Հարգելի դեսպան, Դուք լսեցիք մեր պահանջը, ի՞նչ կարող եք առաջարկել»։

Մինչ երկխոսությունը շարունակվում էր ցուցարարների ընդգծված հարգալից վերաբերմունքի պայմաններում, ներս են մտում ոստիկանները և ցրում ցուցարարներին։

Հիշեցնեմ, որ ապրիլի 21ին ևս Բրյուսելում Հայաստանի դեսպանատան դիմաց խաղաղ ցույց էր  և կրկին դեսպանը դիմել էր ոստիկանության օգնությանը։  Նա այդուհետ պաշտոնապես հերքեց մեր տարածած լուրը նշելով, թե իբր հարևան Թուրքիայի դեսպանատնից են հավանաբար ոստիկանական ուժեր հրավիրել, սակայն այսօրվա փաստն այլևս այլ բան է ասում։

Լինելով այն կարծիքին, որ դեսպանատներ մտնելը կոնկրետ օգուտ չի տալիս Հայաստանում ծավալված բողոքի ալիքին, (թեև շատ լուրջ ուղերձ են Հայաստան), այդուհանդերձ շեշտում եմ, որ անընդունելի է խաղաղ ցույցերից վախենալով տեղի ոստիկանական ուժերին դիմելը։

Քաղաքացիների հետ շփվել է հարկավոր, պարոնայք, հատկապես որ դուք դիվանագետներ ենք։  Չեմ բացառում,  որ տարբեր երկրներում աշխատող հայաստանյան դիվանագիտական առաքելությունները նման հրահանգ են ստացել Հայաստանի ԱԳՆ նախարարից՝ Ֆրանսիայում տեղի ունեցածից հետո։  Սակայն հաշվի առեք շատ պարզ մի փաստ, պարոնայք. Բելգիայում ու այլուր ապաստանած մարդկանց մեծ մասը հարկադիր գաղթական է դարձել Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, ուրեմն մի զարմացեք ու մի վախեցեք, որ երկխոսությունները բորբոքված են սկսվում, որ մարդիկ ցանկանում են հեռվից-հեռու ինչ-որ բանով աջակից լինել հայաստանյան արդար ցասմանը։

Բելգիայում Հայաստանի դեսպանատունը կատարվածին տվել է հետեւյալ մեկնաբանությունը՝ 

,,Ապրիլի 23-ին առավոտյան 8-10 հոգի հայազգի անձնիք փորձ են կատարել մուտք գործել Բելգիայում ՀՀ դեսպանության շենք: Դեսպանության շքամուտքում նրանց կանգնեցրել են դեսպանության աշխատակիցները: Դեսպանը և դեսպանության դիվանագետները բացատրական աշխատանքներ են տարել, որի արդյունքում նշված անձիք պատրաստվում էին հեռանալ: Մինչ նշյալ անձիք կհեռանային՝ ժամանել է Բելգիայի ոստիկանությունը, որի շուրջօրյա վերահսկողության ներքո են գտնվում դեսպանատները, և հարկադրել նրանց հեռանալ: Դեսպանությունը չի հրավիրել ոստիկանություն, մերժել է Բելգիայի ոստիկանության կոչը ներկայացրել պաշտոնական բողոք և դիմել է ոստիկանությանը ազատելու բերման ենթարկվածներին,,:

Հարկ ենք համարում սակայն ավելացնել, որ Հայաստանի հանրապետյութան դեսպանատունը Հայաստանի հանրապետության տարածք է, և ոչ մի ոստիկան ՉԻ կարող մուտք գործել առանց համապատասխան արտոնության։

Աննա Կարապետյան

Իմ քայլը ✊🏻 🇦🇲Մենք միացել ենք , միացեք եւ դուք !!!

Zveřejnil(a) Mariam Aghasaryan dne 23. duben 2018

 


Առնչվող նյութեր
1. Բելգիայի հայերի բաց նամակը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին
2. «Վստահ ենք, Նիկոլը երբեք չի իջնի զիջումների սերժական մակարդակին». հայտարարություն
3. Ինչ սցենար էր նախանշել ՀՀԿ-ն. հնարավոր զարգացումներ. ՏԵՍԱԿԵՏ
4. Հայաստանի պատմության մեջ ունենք այլեւս նոր էջ. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան
5. Սխալ Մը՝ Որուն Մասին Դեռ Պէտք Է Երկար Խօսիլ Ու Խորհրդածել
6. Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց
7. Հրատապ դիմում բոլոր սփյուռքահայերին և ընկերներին. Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններ
8. Բելգիայի հայերի կոմիտեի համերաշխության կոչը
9. Պրահայում՝ կիրակնօրյա ժամերգությունից հետո, չեխահայերը ցույց կազմակերպեցին
10. Լոնդոնահայերը միացել են ,,Մերժիր Սերժին,, ակցիային՝ բողոքի ցույց անելով Հայաստանի դեսպանության առջեւ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: