ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բոբ Կլեպլը դարձավ 60 տարեկան. չեխահայ հայտնի դերասանն իր հոբելյանը նշեց բեմում՝ գործընկերների հետ

05 ապրիլի, 2018 | 09:23

Հայկական ծագումով չեխ հայտնի դերասան Բոհումիլ Կլեպլի 60-ամյակը նշվեց Պրահայի ,,Ստուդիո Դվա» թատրոնում, ուր վերջին տարիներին Կլեպլը զբաղված է ամենասիրված ներկայացումների գլխավոր դերերում։ Նրա ներկայացումների տոմսերը մի քանի ամիս առաջ արդեն սպառված են։ 

Մարտի 31-ին նա կրկին բեմ բարձրացավ սիրելի թատրոնի բեմում ՝ հանդես գալով Ֆորտունատոյի դերում` Կարլո Գոլդոնիի ,, Իրարանցում ծովածոցում» \Poprask na Lagune\ պիեսի բեմադրության մեջ։ Բոբ Կլեպլի փայլուն խաղը ողջ ներկայացման ընթացքում արժանանում էր հանդիսատեսի ջերմ ողջյուններին։

Տաղանդավոր չեխահայ դերասանին շնորհավորելու էին եկել նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, ,,Մառլենկա Ինթերնեշընլ» ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանը, ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը։  Հոբելյանական տորթը Կլեպլին մատուցեց ,,Մառլենկա,, ընկերության նախագահը, չեխահայերի անունից շնորհավորելով ու նոր սետղծագործական հաջողություններ մաղթելով նրան։

Իրենց նվերները հանձնեցին նաեւ ներկա բազմաթիվ պատվավոր հյուրերը եւ թատրոնի դերասանները, իսկ տոնական շնորհավորանքները սկսվեցին չեխական թատրոնի եւ էստրադայի հայտնի դերասանուհի, երգչուհի Մոնիկա Աբսոլոնովայի անկեղծ ելույթով։ Երեկոն անցավ ջերմ մթնոլորտում՝ լի բարեմաղթանքներով ու կատակներով, որոնք մի անգամ եւս ցույց տվեցին, որ ոչ միայն հանդիսատեսն է սիրում Բոբին, այլեւ իր գործընկերները։ Իր հերթին Բոբը շնորհակալություն հայտնեց ներկաներից շնորհավորանքների համար, եւ հավաստեց, որ նվեր ստացավ  հայ-չեխերեն բառարան, եւ պատրաստվում է նաեւ հայերեն սովորել։

Հիշեցնենք, որ Բոհումիլ Կլեպլը ծնվել է 1958 թվականին մարտի 31-ին Մոսկվայում, չեխ հոր եւ հայուհի մոր ընտանիքում։ Նա ավարտել է Պրահայի թատրոնի ինստիտուտը՝ ԴԱՄՈՒ-ն, դերերով հանդես է եկել ,,Նա Զաբրադլի» հայտնի թատրոնում՝ տարիներ շարունակ կերտելով ռուսական դրամատուրգիայի հայտնի գործերի հերոսներին եւ արժանանալով համընդհանուր ճանաչման։ 1990ականներից նա ակտիվորեն նկարահանվում է նաեւ չեխական հայտնի ֆիլմերում եւ սերիալներում, իր օգնությունն է բերում նաեւ Պրահայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ եկեղեցական համայնքին։ Մի քանի տարի առաջ իր որդու եւ դստեր հետ ճամփորդեց Հայաստանում եւ վերադարձավ ֆիլմ նկարահանելու մտահաղացումով։

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի

 


Առնչվող նյութեր
1. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
2. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
3. Չեխահայ Նշան Ավետիսյանը մասնակցում է Ֆրիդեկ Միստեկի տեղական ընտրություններին
4. Վիկտոր Աղաթելյանը դարձավ Չեխիայի թիվ մեկ բռնցքամարտիկ
5. Պրահա. «Կադանս»ի առաջին համերգն հոյակապ էր, նույնիսկ կոտրված ջութակը չխանգարեց
6. «Սասնա ծռեր» ազգային էպոսը՝ Սունդուկյանի թատրոնում
7. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
8. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
9. ,,Հարսանիք թիկունքում,, ներկայացումը Երեւանում եւ Արցախում, հոկտեմբերին՝ Լիբանանում
10. Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
2.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
3.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
4.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
5.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
6.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
7.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
8.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
9.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
10.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: