ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին կոչ է արել քվեարկել Dorians-ի համար Եվրատեսիլի կիսաեզրափակչում

13 մայիսի, 2013 | 20:44

ԵՐԵՎԱՆ: Լեգենդար բրիտանացի ռոք երաժիշտ, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին տեսաուղերձ է ձայնագրել իր եվրոպացի երկրպագուների համար` կոչ անելով նրանց մայիսի 16-ին կայանալիք Եվրատեսիլի կիսաեզրափակչում քվեարկել հայկական Dorians խմբի օգտին: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, տեսաուղերձը տեղակայված է Dorians-ի YouTube-ի պաշտոնական ալիքում`

Երաժշտի պաշտոնական կայքում `www.iommi.com-ում վիդեոն ուղեկցվում է հետեւյալ գրառումով.

«Մեր համաշխարհային համերգային շրջագայության առաջին մասն ավարտվել է եւ մենք տուն ենք վերադառնում: Սակայն մինչ մենք կվերսկսենք շրջագայությունը Black Sabbath-ի հետ, ես ունեմ իմ եվրոպացի երկրպագուների աջակցության կարիքը` դիտեք տեսահոլովակը,,:

Թոնի Այոմին Lonely Planet երգի համահեղինակն է, որով Dorians-ը ներկայացնում է Հայաստանը Եվրատեսիլին:

Մեդիամաքսը նշում է, որ մայիսի 12-ին Birmingham Mail թերթը հարցազրույց է հրապարակել Թոնի Այոմիի հետ` «Ես կերկրպագեմ Հայաստանին Եվրատեսիլի կիսաեզրափակչում,, վերնագրով:

Նա նշել է, որ գրել էր բալադը 4-5 տարի առաջ:

«Հինգշաբթի երեկոյան Եվրատեսիլի կիսաեզրափակչում այն կլսեն միլիոնավոր մարդիկ: Հրաշալի կլինի, եթե երգը հայտնվի եզրափակչում: Անսպասելի, բայց հոյակապ կլինի,,, – ասել է Թոնի Այոմին:

Երաժիշտն ասել է, որ կհետեւի մրցույթի ընթացքին հեռուստացույցով, նշելով, որ սովորաբար չի դիտում Եվրատեսիլը:

«Միշտ մտածում է. «Ոչ, միայն ոչ Եվրատեսիլը, իսկ հիմա ես անձամբ ընդգրկված եմ այնտեղ,, – ժպիտով նշել է Այոմին:

Լուսանկարը` http://upload.wikimedia.org

 

Orer.eu


Առնչվող նյութեր
1. «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնելու է 9-ամյա Միշան. պատմում է Լիրա Քոչարյանը
2. Այսօր քվեարկեք Արծվիկի օգտին
3. «Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայանա մայիսի 9-ին՝ առաջին կիսաեզրափակչում. Արծվիկը կկատարի “Fly with me” երգը
4. Ստոկհոլմի երկնքում ինքնաթիռ է պտտվել Ղարաբաղ-Սեր-Իվետա պաստառով
5. Շվեդիայում Հայաստանի դեսպանը հակադարձել է Եվրատեսիլի կազմակերպիչներին
6. Մայիսի 14-ին եվրոպահայությունը կքվեարկի Իվետա Մուկուչյանի օգտին.նա հանդես կգա վերջինը
7. Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը բաց նամակ է հղել «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչներին
8. Էստոնաբնակ նկարիչ Արսեն Քլյանը կոլաժներ է նվիրել Իվետա Մուկուչյանի ելույթին
9. Իվետա Մուկուչյանը փայլուն ելույթով անցավ եզրափակիչ
10. Եվրատեսիլ. Այսօր Պրահայի ժամանակով 21.00-ից քվեարկեք Հայաստանի մասնակցի օգտին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: