ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Ժողովրդավարական շարժումների սկիզբը Հայաստանում ԽՍՀՄ փլուզումից առաջ» թեմայով քննարկում Բեռլինում

04 մարտի, 2018 | 08:23

Փետրվարի 28-ին Բեռլինում «Գերմանիայի բռնապետության դեմ պայքարի և վերաիմաստավորման դաշնային հիմնադրամի» կենտրոնակայանում Հիմնադրամի և ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվեց «Ժողովրդավարական շարժումների սկիզբը Հայաստանում ԽՍՀՄ փլուզումից առաջ և անցյալի նկատմամբ ընկալումները» թեմայով քննարկում՝ նվիրված Սուգայիթյան զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Քննարկմանը բացման խոսքով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Հիմնադրամի ղեկավար դոկտոր Աննա Կամինսկին:

Ողջունելով ներկաներին՝ դեսպան Սմբատյանն անդրադարձավ բռնապետական պայմաններում անցյալի հիշողության պահպանման՝ տարբեր հանցագործությունների զոհերի հիշատակման մշակույթին: Դեսպանը նաև ներկայացրեց Արցախյան շարժման սկզբնական փուլի զարգացումները և ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված հայ բնակչության կոտորածները Սումգայիթում, Բաքվում և այլուր, որոնք պատախան էին իրենց արդար կամքը բարձրաձայնելու նպատակով հայերի կազմակերպած խաղաղ ցույցերի:

Աննա Կամինսկի

Դեսպան Սմբատյանը, շնորհակալություն հայտնելով դաշնային հիմնադրամի ղեկավարությանը, նշեց, որ միջոցառումը, որը տեղի է ունենում սումգայիթյան զոհերի 30-ամյա հիշատակի օրերին, խորհրդանշական է և պարտավորեցնող: Նա ընդգծեց, որ հանցագործությունը ժամանակին դատապարտվել է նաև միջազգային հանրության կողմից, այդ մասին համապատասխան բանաձև է ընդունել նաև Եվրախորհրդարանը, սակայն, ցավոք, մինչ օրս հանցագործներն իրենց պատիժը չեն կրել:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Քյոլնի համալսարանի Արևելյան Եվրոպայի պատմության ամբիոնի պրոֆեսոր Գերհարդ Զիմոնը, Էրլանգեն-Նյուրնբերգի Ֆրիդրիխ Ալեքսանդրի անվան համալսարանի գիտաշխատող, պատմաբան Հայկ Մարտիրոսյանը:

Աշոտ Սմբատյան

Քննարկումները համակարգում էր Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի գիտական ղեկավար Ռոլֆ Հոսֆելդը: Ներկա էին նաև Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի պատգամավորներ, հասարակական գործիչներ, ակադեմիական շրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլք:

Քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձան ԽՍՀՄ գոյության վերջին շրջանում սկիզբ առած ազգային շարժումների զարթոնքին, հայ ազգային շարժման հարցում Ցեղասպանության հիշողության դերին, Արցախյան շարժման առաջին տարիների զարգացումներին, ինչպես նաև պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերի:

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3. Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Մանհայմ քաղաք
4. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
5. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
6. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
7. Բեռլին. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ
8. Գերմանիայի կանցլերն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
9. Մերկելը վստահեցրեց, որ Գերմանիան Հայաստանին կաջակցի Արցախի խնդրում եւ ԵՄ վիզաների ազատականացման հարցում
10. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: