ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները

20 ապրիլի, 2018 | 11:08

Բելգիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ։

Ափսոսում ենք, որ ադրբեջանական իշխանությունները ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետեանին ձերբակալելու պահանջով հարցում են ներկայացրել Ինտերպոլ՝ Լեռնային Ղարաբաղ/Արցախ այցելելու համար: Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը հանրային նշանակության կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է քաղաքացիական ակտիվության միջոցով հանրային տեղեկացվածության բարձրացմանը։

EAFJD – European Armenian Federation

Չնայած Միջազգային իրավունքում նախատեսված չեն իրավապատասխանատվության համապատասխան հիմքեր, որոնք կարող են որեւէ մեկի համար Լեռնային Ղարաբաղ այցելելու արգելք հանդիսանալ, ադրբեջանական իշխանությունները վախի մթնոլորտ ստեղծելու նպատակ են հետապնդում եւ փորձում են քրեականացնել նման այցերը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ ուղղված մեկուսացման քաղաքականության պարտադրումը խախտում է նրանց՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված հիմնարար իրավունքները եւ կառուցողական չէ հակամարտության կարգավորման հարցում։

Մենք համոզված ենք, որ Ինտերպոլը չպիտի քաղաքական հետապնդման կամ ահաբեկման հարթակ դառնա։ Մենք ընդսմին ընդգծում ենք, որ հակամարտության տեւական կարգավորման հնարավոր է հասնել միայն երկու կողմերի միջեւ անկողմնակալ երկխոսության միջոցով ՝ ներգրավելով նաեւ Լեռնային Ղարաբաղի/Արցախի ժողովրդին:

(Թարգմանվել է հայերեն ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի կողմից)

Հայտարարությունը ստորագրել են հետւյալ պատգամավորները՝ 

André du Bus – Député de la Région de Bruxelles-Capitale et de la Communauté française de Belgique
Benoit Drèze – Député de la Fédération Wallonie-Bruxelles, Député du Parlement de Wallonie
David Clarinval – Député du Parlement Fédéral
Emmanuel De Bock – Député du Parlement de la Région de Bruxelles-Capitale
Fabian Mangain – Député du Parlement de la Région de Bruxelles-Capitale 
Fatoumata Sidibé – Députée de la Région de Bruxelles-Capitale
Gaëtan Vangoidsenhoven – Député du Parlement de la Région de Bruxelles-Capitale
Georges Dallemange – Député du Parlement Fédéral
Hervé Doyen – Bourgmestre de Jette
Julie de Groote – Présidente du Parlement francophone bruxellois, Députée du Parlement de la Région de Bruxelles-Capitale
Marc Loewenstein – Député du Parlement de la Région de Bruxelles-Capitale 
Olivier Mangain – Député du Parlement Fédéral
Pierre Kompany – Député du Parlement de la Région de Bruxelles-Capitale
Serge de Patoul – Député de la Région de Bruxelles-Capitale
Simone Susskind – Sénatrice, Députée du Parlement de la Région de Bruxelles-Capitale
Zoé Genot – Députée de la Région de Bruxelles-Capitale

 

Els Van Hoof – Member of the House of representatives of the Federal parliament
Joris Poschet – Senator of the Federal parliament; Member of the Flemish Parliament 
Karim Van Overmeire – Member of the Flemish Parliament
Karl Vanlouwe – Vice-President of the Senate
Marc Hendrickx – Member of the Flemish Parliament
Paul Delva – Member of Brussels-Capital Region Parliament
Piet de Bruyn – Member of the Flemish Parliament
Ward Kennes – Member of the Flemish Parliament
Link : http://www.eafjd.eu/declaration.html


Առնչվող նյութեր
1. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
2. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
3. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
4. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
5. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում
6. ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Էՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԱԹԱՓԵԼԸ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է
7. Բողոքի հսկում Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին ,,Չեխոսլովակ գրուպի,, զենքի վաճառքի
8. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
9. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի
10. Հայաստանի եւ Արցախի նախագահները հանդիպել են Ստեփանակերտում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: