ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բելգիայի հայերի բաց նամակը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին

03 մայիսի, 2018 | 12:09

Հարգելի ՛ պատգամավորներ,

Բելգիայի հայ համայնքն արդեն հայտնել էր իր անհանգստությունը Հայաստանում զարգացող դեպքերի վերաբերյալ և իր պատրաստակամությունը՝ աջակցելու մեր ժողովրդին դուրս գալու այս բարդ իրավիճակից․ բոլորս քաջ գիտակցում ենք, որ մեր երկրի ուժը մեր ժողովրդի համախմբվածության մեջ է:

Այսօր մենք շատ վրդովված ենք մայիսի 1-ին Ազգային Ժողովում կայացած նիստի ժամանակ ՀՀԿ-ի ոչ կառուցողական մոտեցումից: Մեր կարծիքով այս խմբակցության պատգամավորներն առաջնորդվեցին ոչ թե հայ ժողովրդի ազգային, այլ իրենց նեղ անձնական ու կուսակցական շահերով:

Այս կոչով մենք դիմում ենք Ազգային Ժողովի բոլոր պատգամավորներին՝ խնդրելով և պահանջելով մայիսի 8-ին քվեարկել ժողովրդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուի օգտին:

Միայն այդ պարագայում հնարավոր կլինի կազմակերպել արդար ու թափանցիկ ընտրություններ ու երկիրը կանգնեցնել իրական ժողովրդավարական զարգացման ուղղու վրա:

Վստահ ենք, որ այս անգամ դուք կցուցաբերեք խոհեմություն և կենթարկվեք մեր ժողովրդի արդար պահանջին:

Հարգանքներով.

Բելգիայի հայ համայնքի անունից

Բելգիայի հայերի Կոմիտե
Հայ Հեղափոխական Դաշնակցության Բելգիայի կոմիտե
Նարեկ Մշակութային Միություն
Եվրոպահայերը հանուն Հայաստանի զարգացման
Հայ Դեմոկրատներու Միութիւն
Գանձակ պարային համույթ
Անտվերպենի Նոյ Տիկնանց միություն
Անթվերպենի Հայ եկեղեցական ծուխ
Հայ Հեղափոխական Դաշնակցության Բելգիայի Արամ Երկանյան երիտասարդական միություն
Անի Միութիյուն
Մեսրոպ Մաշտոց միություն
Նայիրեան ուսանողական միություն
Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի գրասենեակ
Բելգիայի Հայ Դատի Յանձնախումբ
Բելգիայի Համազգային Հայ կրթական և մշակութային միության վարչություն
ՀՕՄ – Հայ օգնութեան Միություն

 

 


Առնչվող նյութեր
1. Նիկոլ Փաշինյան. Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան
2. Հայաստանում սկսվել է մի նոր գործընթաց, որը կտարածվի աշխարհում. ասել է Նիկոլ Փաշինյանը ֆրանսահայերին
3. Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպում. առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի
4. «Բարեգործության տրամաբանությունը պետք է փոխարինենք աշխատանքի տրամաբանությամբ». ՀՀ վարչապետը Մոսկվայում հանդիպել է ռուսաստանաբնակ հայազգի գործարարներին
5. Ի՞նչ անել, որպեսզի մեր հարաբերությունները հետագայում էլ ավելի դինամիկ զարգանան. ասել է Փաշինյանը Պուտինին
6. Թումո կենտրոնի ղեկավարներին վարչապետը խոստացել է աջակցել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացմանը
7. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
8. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի, տրվել է պաշտոնական ընթրիք
9. Մերկելի հետ սելֆի են արել ոչ միայն վարչապետն ու նախագահը, այլեւ Հյուսիսային պողոտայի անցորդները
10. Մերկելը վստահեցրեց, որ Գերմանիան Հայաստանին կաջակցի Արցախի խնդրում եւ ԵՄ վիզաների ազատականացման հարցում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: