ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Be Active Youth». Հայաստանում կիրականացվի միջազգային ուսուցողական ծրագիր

07 հուլիսի, 2015 | 11:30

Be_ActiveԵրիտասարդական ակումբների դաշնության (FYCA, ԵԱԴ) և իտալական «Fondazione Instituto Morcelliano» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանում հուլիսի 8-ից 14-ը Եվրամիության Erasmus+ ծրագրի շրջանակում կիրականացվի «Be Active Youth» միջազգային ուսուցողական ծրագիրը:

ԵԱԴ-ի նախաձեռնած ծրագիրը մայրաքաղաք Երևանում կհամախմբի երեք տասնյակ երիտասարդների եվրոպական տարբեր երկրներից՝ Իտալիայից, Էստոնիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Ռումինիայից և Հայաստանից: Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան հարստացնել իրենց գիտելիքները հասարակական ոլորտում, մշակել երիտասարդական աշխատանքի կազմակերպման արդյունավետության բարձրացման մեխանիզմներ: «Be Active Youth» ուսուցողական ծրագրի շրջանակում մասնակիցները կկարողանան զարգացնել ոլորտի վերաբերյալ իրենց ունեցած հմտությունները և, որ ամենակարևորն է, ձեռք բերել նոր ընկերներ և ակտիվորեն ներգրավվել միջազգային երիտասարդական կյանքում: ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանը կարևորելով ծրագիրը նշում է, որ §այս համատեղ նախաձեռնությունը նպատակ է հետապնդում ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ ուսուցանելու և ուղղորդելու երիտասարդական աշխատողներին, որպեսզի նրանք իրենց գործունեությամբ ակտիվացնեն և քաղաքացիական-հասարակական կյանք ներգրավեն հատկապես գյուղաբնակ երիտասարդությանը: Դրա համար մենք նպաստավոր պայմաններ ենք ստեղծելու երիտասարդական կառույցների միջև փորձի փոխանակման, պատասխանատուների գիտելիքների համալրման և գործնական հմտությունների կատարելագործման համար¦:

Ծրագրի շրջանակում մասնակիցները կայցելեն Երիտասարդական ակումբների դաշնության մարզային կենտրոններ և ակումբներ, կլինեն նաև «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիանների կենտրոնում: Հուլիսի 12-ին եվրոպական տարբեր մշակույթներ ներկայացնող երիտասարդները կմասնակցեն Երիտասարդական ակումբների դաշնության արդեն ավանդական դարձած «Վարդավառ» միջազգային փառատոնին, որտեղ կծանոթանան ազգային տոնի ծիսական խորհրդին և կհաղորդակցվեն հայկական մշակույթի հետ:

Ծրագրի գործընկեր կազմակերպություններն են «Liberty Forum»-ը՝ Ուկրաինայից, Էստոնիայի UNESCO-ի երիտասարդական ասոցիացիան, «Asociatia Tinerii 3D»-ը՝ Ռումինիայից և «Regional association of Youth Initiative»-ը՝ Վրաստանից:


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ՆԱԽԱԳԻԾ
4. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
5. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
6. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
7. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
8. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
9. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
10. Անընդունելին եւ ընդունելին՝ քարոզչական պատերազմին մէջ. Րաֆֆի Տուտագլեան

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: