ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ինչ սցենար էր նախանշել ՀՀԿ-ն. հնարավոր զարգացումներ. ՏԵՍԱԿԵՏ

Բագրատ Եսայան
02 մայիսի, 2018 | 10:07

Անկեղծորեն ուզում եմ հասկանալ այն սցենարը, որը ՀՀԿ-ն նախանշել էր իր համար երեկվա քվեարկությունից հետո։ Պատասխանատու քաղաքական ուժը, որն արդեն 23 տարի իշխանության մաս է (1995-99) կամ իշխանության մեջ մեծամասնություն է (1999-2018), չի կարող անպատասխանատու քայլ անել։

Սցենար 1: Երեկվա քվեարկությունից հետո իրենք պետք է իրենց թիկունքում զգային իրենց կողմնակիցների աջակցությունը և փորձեին կյանքը վերադարձնել բնականոն հուն, որը փաստացի անհնար է։ Հեղափոխությունն արդեն անշրջելի իրականություն է։

Սցենար 2: Այդպես քվեարկելուց հետո ոմանք կարող էին առաջարկել կյանքը բնականոն հուն վերադարձնել ուժային տարբերակով, բայց բոլորը, այդ թվում իրենց ամենատաք գլուխները գիտեն, որ սա ևս անհնար է։

Սցենար 3: Հաջորդ քվեարկությանն իրենք առաջարկում են իրենց թեկնածուին։ Սակայն ակնհայտ է, որ կառավարման ռեսուրս այլևս ՀՀԿ-ն չունի։ Այդ ռեսուրսի գոյության բացակայությունն ակնհայտ դարձավ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, չկա ՀՀԿ-ում մեկը, որն ավելի շատ լծակների տիրապետի, կամ ավելի մեծ ազդեցություն ունենա։

Սցենար 4: Տապալվում է նաև մայիսի 8-ի քվեարկությունը, ԱԺ-ն արձակվում է, 30-45 օրվա ընթացքում նշանակվում են նոր ընտրություններ, որպես պաշտոնակատարներ շարունակում է աշխատել այս կառավարությունը։ Եթե ՀՀԿ-ն ընտրել է այս սցենարը, հույս ունենալով, որ կհաջողվի աշխատեցնել հին լծակները, ստանալ քիչ թե շատ հաշվառելի ձայներ, ուրեմն նրանք իսկապես կտրված են իրականությունից, քանի որ հրապարակը շատ արագ վերածվելու է ընտրական մեքենայի, որն ուղղակի կսրբի, կտանի հին մեխանիզմը, եթե նույնիսկ դրա որոշ բաժինները աշխատելու փորձ անեն։ Արդյունքում իրենք ուղղակի կհայտնվեն բոլոր գործընթացներից դուրս։

Միակ իրատեսականը մնում է ՍՑԵՆԱՐ 5: Կազմվում է ազգային համերաշխության կառավարություն, մինչև արտահերթ ընտրություններ ճշտված հստակ օրակարգով, համաձայնեցված ճանապարհային քարտեզով, որի խնդիրը, բացի օպերատիվ կառավարումից, կլինի մրցակցային, ազատ ու արդար ընտրությունների կազմակերպումը։ Այս տարբերակը միակն է, որը հենց ՀՀԿ-ին թույլ կտա թեկուզ ինչ-որ մասնակցություն պահպանել ՀՀ քաղաքական կյանքում։

 


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը
3. Պետք է ստեղծենք հավասար պայմաններ գործարարների համար. Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում
4. Հայաստանի խորհրդարանը երկրորդ անգամ վարչապետ չընտրեց. տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
5. Նիկոլ Փաշինյան-ՌԱԿ կենտրոնական վարչություն հանդիպում
6. Նիկոլ Փաշինյանը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը
7. Հայաստանի վարչապետի հանդիպումները լիբանանահայ համայնքի հետ
8. Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիպումը
9. Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
10. Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: