ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխիայում պարզում են՝ ինչպես է տեղական զենքը հայտնվել Ադրբեջանում՝ շրջանցելով էմբարգոն

27 սեպտեմբերի, 2017 | 19:22

PanARMENIAN.Net – Չեխիայի հատուկ ծառայությունները փորձում են պարզել, թե ինչպես են Ադրբեջանում հայտնվել չեխական Czechoslovak Group հոլդինգի արտադրության Dana M1 տեսակի հաուբիցներ և RM 70 տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը: Ինչպես հայտնի է, Չեխիան էմբարգո է պահպանում Ադրբեջան զենքի առաքման մասով, գրում է 420on.cz-ը:

Զենքերը երկրից դուրս հանելու համար պահանջվում է ՆԳՆ-ի, ԱԳՆ-ի, ՊՆ-ի թույլտվությունը, նաև արդյունաբերության և առևտրի նախարարության արտոնագիրը:

Չեխիայի պետական կառույցներն ու հատուկ ծառայություներն ուսումնասիրում են տեսանյութերն ու ուղիները, որոնցով տվյալ սպառազինությունը հայտնվել է Ադրբեջանում:

Չեխական հոլդինգի ներկայացուցիչները պնդում են, որ զենք վաճառելիս խստորեն պահպանում են բոլոր օրենքներն ու միջազգային կանոնները:

Չեխիայի ՊՆ ներկայացուցիչ Յան Պեշեկը հայտնել է, որ վերջին տարիներին նախարարությունը դեպի Ադրբեջան ռազմական զենքի արտահանման հարց չի քննարկել: Ըստ նրա, հայտնի չէ, թե ինչպես կարող էր վերոնշյալ սպառազինությունը հայտնվել այնտեղ:

Dana M1 տեսակի հաուբիցներ և RM 70 տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը ներկայացվել են ադրբեջանական բանակի հոլովակներում: Սեպտեմբերի 18-22-ը Ադրբեջանում 15.000 անձնակազմի մասնակցությամբ զորավարժությունների մասին պատմող կադրերում տեսանելի են եղել չեխական արտադրության հաուբիցներ և համազարկային ռեակտիվ համակարգեր:


Առնչվող նյութեր
1. Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
2. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
3. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
4. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
5. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
6. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով
7. Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը
8. Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
9. Հոկտեմբերի 12-ին հայկական թեմայով դասախոսություն Ստրահովի գրադարանում
10. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: