ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Aurora Dialogues. մարդասիրական ոլորտի խնդիրների քննարկման նոր հարթակ

19 ապրիլի, 2016 | 17:41

matenadaranԵրկօրյա միջոցառումների մեկնարկը կտրվի 

Aurora Dialogues քննարկումներով

Ապրիլի 23-ին 100 LIVES եւ «Ավրորա» մրցանակ նախաձեռնությունը հրավիրում է  Aurora Dialogues քննարկումների՝ աշխարհի առաջատար գիտնականների, բարերարների, մեդիա փորձագետների եւ մարդասիրության ոլոտի առաջատարների մասնակցությամբ: Այն մասնագիտական քննարկումների շարք է՝ նվիրված մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին աշխարհում։

Ելույթների, քննարկումների եւ հարցուպատասխանի միջոցով՝ Aurora Dialogues-ը նպատակ ունի սկիզբ դնել հանրային քննարկումների, որոնք կանդրադառնան անցյալից դասեր քաղելու, ներկայում գործելու եւ ավելի լավ ապագա ձեւավորելու կարեւորությանը։ Կքննարկվեն մարդասիրական ոլորտի հիմնախնդիրների ներկա վիճակը, փախստականների համաշխարհային ճգնաժամը, մարդասիրության գործում կանանց դերը եւ հումանիտար ճգնաժամերի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու հարցում զանգվածային լրատվության հնարավորությունները։ Այս քննարկումները հնարավորություն են տալիս

«Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար Հայաստան ժամանած հյուրերին  մտքեր ու տեսակետներ փոխանակել վերոնշյալ մարտահրավերներին դիմագրավելու լավագույն ուղիների ընտրության շուրջ։

 

Aurora Dialogues  քննարկումներն ուղիղ կհեռարձակվեն հայերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ ռուսերեն:

 

Քննարկման մասնակիցներին կողջունի 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը:

 

Aurora Dialogues-ը կընթանա հետեւյալ հարցերի շուրջ.

  • Հումանիտար հիմնախնդիրների իրադրությունն աշխարհում. քննարկումը կսկսվի հատուկ այս նպատակով պատվիրված եւ իրականացված The Humanitarian Index հարցման տվյալների արդյունքների հրապարակմամբ։ Վեց տարբեր տնտեսական սեկտորներում կատարված այս հարցումը երեւան է հանում հասարակության պատկերացումները հումանիտար հիմնախնդիրների, առաջնահերթությունների եւ հաշվետվողականության վերաբերյալ։ Նիստի ընթացքում կքննարկվեն հետազոտության արդյունքները՝ ներառյալ համաշխարհային ընկալումները փախստականների ճգնաժամի, պաշտպանելու պարտավորության, ինչպես նաեւ հումանիտար ճգնաժամերի դեմ պայքարի կարիքներին օժանդակելու կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ռազմավարությունների շուրջ։ Քննարկման մասնակիցները կվերլուծեն համաշխարհային հումանիտար «կիզակետերի» աշխարհագրությունը եւ կկքննարկեն, թե ինչ պետք է անել այդ շրջաններին արդյունավետ օգնություն հատկացնելու համար։
  • Փրկելով աշխարհի փախստականներին՝ Սիրիա եւ այլուր. միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Գարեթ Էվանսը կզեկուցի հակամարտությունների կանխարգելման եւ լուծման գործում իր ունեցած ներդրման եւ որպես առաջամարտիկ՝ «Պաշտպանելու պարտավորություն» նախաձեռնության հետ համատեղ գործունեության մասին։ Նիստի պատվավոր մասնակիցներն ապա կքննարկեն հարկադիր միգրացիայի բուն պատճառները, կգնահատեն պատմությունից քաղած դասերը եւ կվերլուծեն այն տարբերակները, որոնցով մարդասիրական համայնքը տարբեր կառույցների հետ համագործակցելով կարող է քայլեր ձեռնարկել այդ հիմնախնդիրներին լուծում տալու նպատակով։
  • Կանանց դերը միջազգային մարդասիրական համայնքում. ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի նախկին տեղակալ Նենսի Սոդերբերգի նախագահությամբ նիստը կընթանա միջազգային մարդասիրական համայնքի՝ լայն եւ տարաբնույթ փորձ ունեցող բացառիկ կին ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նիստի ընթացքում գնահատական կտրվի կանանց ներդրմանը մարդասիրական գործին եւ այն դերին, որոնք վերջիններս կարող են կատարել իբրեւ սոցիալական փոփոխության գործոն։
  • Ճգնաժամերի լուսաբանում (Լրատվության դերը ). ABC լրատվական ցանցի նախկին հաղորդավար Թեդ Քոփելի հետ կքննարկվի լրատվության կատարած կարեւոր դերը հումանիտար ճգնաժամերի լուսաբանման, դեպքի վայրից ռեպորտաժների կազմակերպման եւ լայն լսարանին տեղեկատվության տրամադրման գործում։ Մասնակիցները տեսակետներ կփոխանակեն հումանիտար ճգնաժամերի մասին իրազեկվածության բարձրացման, հանրային կարծիքի ձեւավորման, հրատապ արձագանքման անհրաժեշտության կարեւորման եւ բացասական դերակատարներին դիմագրավելու ջանքերն ուղղորդելու գործում լրատվության կատարած դերի շուրջ։ Քննարկումը կանդրադառնա նաեւ լրատվական դաշտի կառուցվածքի փոփոխություններին, ինչպես նաեւ հումանիտար ճգնաժամների մասին իրազեկվածությունը բարձրացնելու գործում սոցիալական մեդիայի եւ շուրջօրյա լրատվության ընձեռնած հնարավորություններին։

Երեւանի 2016թ. Aurora Dialogues  քննարկումները տեղի կունենան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում (Մատենադարան), որում ամփոփված է պատմության, փիլիսոփայության, բժշկության եւ բազում այլ ասպարեզներ ընդգրկող միջնադարյան ձեռագրերի եւ գրքերի ամենահարուստ հավաքածուներից մեկն աշխարհում։

Aurora Dialogues քննարկումների մասնակցիներից են՝

  • Մարգարիտ Բարանկիցե՝ «Խաղաղության տան» հիմնադիր, «Ավրորա» մրցանակի հավակնորդ,
  • Ջոյս Բարնաթան՝ Լրագրողների միջազգային կենտրոնի (ICFJ) նախագահ,
  • Դոկտոր Շիրին Էբադի՝ Մարդու իրավունքների գծով իրավաբան, Իրանի առաջին կին դատավոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ,
  • Էնրիկե Էգուրեն՝ Protection International (Միջազգային պաշպանություն) կազմակերպության նախագահ,
  • Գարեթ Էվանս՝Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ,
  • Դոկտոր Լեյմա Գբովե՝ Նոբելյան դափնեկիր, խաղաղության լիբերիացի ակտիվիստ եւ կանանց իրավունքների պաշտպան, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ
  • Սայիդա Ղուլամ Ֆաթիմա` Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղար, «Ավրորա» մրցանակի հավակնորդ
  • Դեյվիդ Իգնեյշըզ` գրող, The Washington Post օրաթերթի սյունակագիր
  • Հինա Ջիլանի՝ Մարդու իրավունքների պաշտպանության գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ
  • Թեդ Քոփել՝ ABC լրատվական ցանցի նախկին հաղորդավար
  • Դոկտոր Ջոզեֆին Կուլեա՝ Samburu Girls Foundation-ի (Սամբուրու աղջիկների հիմնադրամ) հիմնադիր եւ գործադիր տնօրեն
  • Սթիվ Քյուրքչյան՝ գրող, The Boston Globe օրաթերթի լրագրողական հետաքննության Spotlight սյունակի հիմնադիր եւ վաշինգտոնյան գրասենյակի նախկին ղեկավար
  • Դոկտոր Էդվարդ Լաք՝ Առնոլդ Զալցմանի անվան ամբիոնի մասնագիտական փորձառության ու միջազգային եւ հանրային հարաբերությունների պրոֆեսոր, մասնագիտացումը՝ միջազգային հակամարտություններ լուծում (Կոլումբիայի համալսարանի Միջազգային եւ հանրային կապերի ֆակուլտետ)
  • Դոկտոր Սթիվեն Լաքերթ՝ Հոլոքոստի ուսումնասիրության Լեւինի անվան ինստիտուտի ծրագրերի ավագ կուրատոր, ԱՄՆ Հոլոքոստի թանգարան-ինստիտուտ
  • Արյե Նայեր՝ Բաց հասարակության հիմնադրամի պատվավոր նախագահ
  • Դեյվիդ Թոլբերթ՝ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) նախագահ
  • Դոկտոր Ջեյմս Սմիթ՝ Aegis Trust կազմակերպության հիմնադիր եւ գործադիր տնօրեն
  • Նենսի Սոդերբերգ՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի նախկին տեղակալ
  • Ջիլիան Սորենսեն՝ Միջազգային փրկարար հանձնաժողովի անդամ, United Nations Foundation-ի ավագ խորհրդատու

 

Aurora Dialogues  քննարկումներն ուղիղ կհեռարձակվեն հայերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ ռուսերեն: Հեռարձակման հղումը, ինչպես նաեւ նորությունները եւ շաբաթվա ամփոփումը կարող եք գտնել 100 LIVES եւ «Ավրորա» մրցանակի կայքում եւ «Ավրորա» մրցանակի սոցմեդիայի էջերում՝ #AuroraPrize եւ #AuroraDialogues հեշթեգերով։

 

 

 

 

 


Առնչվող նյութեր
1. 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի անունն արձանագրվեց «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում
2. Երեւանում տեղի ունեցավ Aurora Dialogues ամենամյա քննարկումները` լուծումներ առաջարկելու աշխարհի հումանիտար մարտահրավերներին
3. Ավրորայի հերոսի անունը հնչեց Արարատի հովանու ներքո. փաստաբան Չո Լա Աուն/ Մյանմա/
4. UWC քոլեջների ուսանողները կառաջարկեն մարդասիրական նոր նախագծեր
5. Բեռլինի Aurora Dialogues-ի ընթացքում փորձագետները քննարկել են մերօրյա միգրացիոն ճգնաժամի լուծման ուղիները
6. Դեկտեմբերի 4-5-ը Բեռլինում կանցկացվեն Aurora Dialogues քննարկումներ
7. Լորդ Դարզին` «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ
8. Քիմ Քարդաշյանը և Շերը գլխավորում են ամենաճանաչված հայ հայտնիների ցանկը. «Ավրորա»ի հետազոտության արդյունքները
9. Մեգին հանուն երեխաների. «Ավրորա» մրցանակի երկարաժամկետ ազդեցությունը
10. Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում
2.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
3.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
4.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
5.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
6.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
7.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
8.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
9.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
10.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: