ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱԹԵՆՔՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ԲԵՌԼԻՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ 140-ԱՄՅԱԿԻՆ

22 մարտի, 2018 | 09:22

«Հայաստան» լրատվական կենտրոն, Աթենք, 22 մարտի 2018թ.- Կիպրոսի դեսպանության մշակութային բաժնի և Հունահայկական ուսումնասիրությունների կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ ու «Հայաստան» հ/կ կենտրոնի համագործակցությամբ, մարտի 26-ին կազմակերպվելու է Բեռլինի վեհաժողովի 140-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով

«Բեռլինի վեհաժողովից 140 տարի անց. Մակեդոնական և Կիպրական խնդիրների ծագումը և Հայկական հարցը»:

Գիտաժողովին քննարկվելու են հետևյալ հարցերը՝
• Մակեդոնական և Կիպրական խնդիրների ծագումը
• Հայկական բարենորոգումների հարցը
• Խրիմյան Հայրիկի «Երկաթե շերեփ»-ի պատգամը և Հայ ազգային ազատագրական պայքարը։

Բանախոսներ`

Սպիրիդոն Պլումիդիս, Աթենքի համալսարանի դոցենտ` «Բեռլինի վեհաժողովը եվրոպական քաղաքականության մեջ, Մակեդոնական հարցի շրջադարձային կետը»;

Անդրեաս Անտոնոպուլոս, Աթենքի համալսարանի դասախոս` «Բեռլինի վեհաժողովը Կոստանդինոպոլսի հունական համայնքի տեսանկյունից»

Հովսեփ Քասեսյան, գրող, հրապարակախոս, Հունահայկական կենտրոնի քարտուղար` «Ազգային զարթոնք. հայերը Բեռլինի վեհաժողովին»

Աննա Գիվարգիզյան, «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր (Մոսկվա), Մշակութաբանության դոկտոր, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի դասախոս` «Բեռլինի վեհաժողովի պատմական դասերը. հայ ազգային ազատագրական զինյալ պայքարը»

Աթանասիա Ֆոտիադի, Հունաստանի իրավաբանների ասոցիացիայի վարչական խորհրդի անդամ, «Կիպրոսի կոնվենցիայի բարոյական, իրավական և քաղաքական հետևանքները» (1878):

Համակարգող`

Լուկաս Աքսելոս, Պատմական գիտությունների դոկտոր, գրող

 

Հասցեն`

Կիպրոսի դեսպանատուն, Քսենոֆոնդոս 2ա, Աթենք (Սինդաղմա հրապարակ)

Երկուշաբթի, 26 մարտի 2018 թ. Ժամը` 19:00

 


Առնչվող նյութեր
1. ԱԹԵՆՔ. ԲԵՌԼԻՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ 140-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ
2. Հունաստանի քաղաքական կուսակցությունները զորակցել են հայկական պահանջատիրական պայքարին
3. Հունաստան. մի շարք քաղաքներում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
4. Աթենքում հիշատակեցին Համիդյան ջարդերի 120-ամյակը
5. Հայերն ու հույները ավելին են, քան բարեկամներ. ՀՀ նախագահը Աթենքում
6. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Աթենքում
7. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Հունաստանի Կերկիրա կղզում
8. Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսը Աթենքում կգործի մինչեւ մայիսի 17-ը
9. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ ՕՐՍ ՏԱԼԻՍ Է ԻՐ ՉԱՐ ՊՏՈՒՂՆԵՐԸ
10. ՀՈՎՍԵՓ ՔԱՍԵՍՅԱՆ.«ՀԱՅ ԱԶԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՑԱՆԿԱՑԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ և ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄ, ԱՌԱՆՑ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ, ԼԻՆԵԼՈՒ Է ԹԵՐԻ և ԿԵՂԾ»

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: