ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 ապրիլի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱԹԵՆՔ. ԲԵՌԼԻՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ 140-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ

28 մարտի, 2018 | 10:42

 

Մարտի 26-ին, Աթենքում, Կիպրոսի դեսպանատանը դեսպանության մշակութային բաժնի և Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ ու «Հայաստան» հ/կ կենտրոնի համագործակցությամբ, կազմակերպվեց Բեռլինի վեհաժողովի 140-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով։

Գիտաժողովը կրում էր «Բեռլինի վեհաժողովից 140 տարի անց. Մակեդոնական և Կիպրական խնդիրների ծագումը և Հայկական հարցը» անվանումը։

Բանախոսներն էին Աթենքի համալսարանի դասախոս Սպիրիդոս Պոլումիդիասը, Աթենքի համալսարանի դասախոս Անդրեաս Անտոնոպոլուսը, գրող, հետազոտող, Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի քարտուղար Հովսեփ Քասեսյանը, Մոսկվայից հրավիրված «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր, Մշակութաբանության դոկտոր, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի դասախոս Աննա Գիվարգիզյանը, Հունաստանի իրավաբանների ընկերակցության վարչական խորհրդի անդամ Աթանասիա Ֆոտիադին։

Գիտաժողովի համակարգողն էր գրող, Պատմական գիտությունների դոկտոր Լուկաս Աքելոսը։

Ամփոփելով Բեռլինի վեհաժողովում հայությանը վերաբերվող հարցերը, Հովսեփ Քասեսյանը մասնավորապես նշեց Հայկական հարցի միջազգայնացման և Օսմանյան պետական մեխանիզմի կողմից հալածվող հայության իրավունքների ճանաչման կարևորությունը։

Աննա Գիվարգիզյանը խոսելով Բեռլինի վեհաժողվի պատմական դասերի, Խրիմյան Հայրիկի «Երկաթե շերեփ»-ի, Հայ ազգային ազատագրական պայքարի առաջին փուլի ձևավորման մասին, իր զեկույցն ավարտեց Հայրիկի պատգամով՝ «Ահա թողում ձեզ մշտախոս կտակ, որ հայը իր հայրենատուր հողեն չբաժնվի, զի հողն պետք է կենաց և մահու օր. պինդ գրկե հողը»։

Գիտաժողովին քննարկվեցին նաև Մակեդոնական և Կիպրական խնդիրների ծագման հարցերի և հետագա զարգացումների մասին։

«Հայաստան» լրատվական կենտրոն,

Աթենք


Առնչվող նյութեր
1. ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱԹԵՆՔՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ԲԵՌԼԻՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ 140-ԱՄՅԱԿԻՆ
2. Մեր ժողովուրդներին կապում են քրիստոնեությունը, պատմությունը, ցեղասպանություններն ու մշակույթը.-հույն փոխարտգործնախարար
3. Հունաստան-Հայաստան. բանակցում են արտգործնախարարությունները
4. Հունաստանի քաղաքական կուսակցությունները զորակցել են հայկական պահանջատիրական պայքարին
5. Հունաստան. մի շարք քաղաքներում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
6. Աթենքում հիշատակեցին Համիդյան ջարդերի 120-ամյակը
7. Հայերն ու հույները ավելին են, քան բարեկամներ. ՀՀ նախագահը Աթենքում
8. Աննա Գիվարգիզյան. «Մենք ի՞նչ պատմություն ենք կերտում մեր սերունդների համար»
9. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Աթենքում
10. ՀՈՒՅՆ, ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
10.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: