ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նոյեմբերի 17-19-ը Բրյուսելում գործեց «Արցախ/Լեռնային-Ղարաբաղ. թաքնված գանձ» խորագրով բացառիկ ցուցահանդեսը

19 նոյեմբերի, 2016 | 10:40

brussel-artcax-exb-3ԲՐՅՈՒՍԵԼ.- Հայ դատի Եվրոպայի հանձնախմբից (EAFJD) հայտնում են , որ նոյեմբերի 17-ին Բրյուսելում  բացվել է  «Արցախ/Լեռնային-Ղարաբաղ. թաքնված գանձ» խորագրով բացառիկ ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի կազմակերպմանը Հայ Դատի հանձնախմբին  զգալիորեն աջակցել են Լեռնային Ղարաբաղի  իշխանությունները:

Նոյեմբերի 19-ը ցուցահանդեսի վերջին օրն է։ Ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ Արցախի հիասքանչ ներուժը` որպես զբոսաշրջային ուղղություն, գրավել նորանոր ներդրողների և զբոսաշրջիկների:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են եղել  շուրջ 200 հյուրեր, այդ թվում  Բելգիայի դաշնային, տարածաշրջանային և ֆլամանդական խորհրդարանի անդամներ, ինչպես նաև գիտության և արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ:

Եվրախորհրդարանում Հայաստանի և Արցախի բարեկամության խմբի նախագահներ Էլենի Թեոխարոսը և Ֆրանկ Էնգելը,  չէին կարողացել ներկա գտնվել ցուցահանդեսի բացմանը եւ տեսաուղերձ էին հղել, որում իրենց աջակցությունն էին հայտնել Արցախի ժողովրդին:

Բելգիայի ֆրանսախոս համայնքի խորհրդարանի նախագահ Ժուլի դե Գրութը շեշտել է, որ «Արցախը պարզապես թաքնված գանձ չէ, այն առաջին հերթին գանձ է, որը սիրում են»:

brussel-artcax-exb-2016Նա խոսել է ապակառուցողական սպառնալիքների մասին, որ ստացել են բելգիացի խորհրդարանականները` ցուցահանդեսին չմասնակցելու պահանջով:

Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը նշել է, որ չնայած Ադրբեջանի իշխանությունների բարձրացրած  հիստերիային, բոյկոտելու կոչերին և սպառնալիքներին, ցուցահանդեսը հաջողությամբ կազմակերպվել է եւ ունեցել բարձր հաճախելիություն։  Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավացիորեն ընտրել է ինքնորոշման ճանապարհը, հիմնել է ֆունկցիոնալ, բարգավաճող պետություն, որը հիմնված է համընդհանուր մարդկային արժեքների վրա: Գասպար Կարապետյանը նաեւ ընդգծել  է, որ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը մշտապես աջակցելու է Արցախի ժողովրդին` իր արդար պահանջում։

Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբ

brussel-artcax-exb-2brussel-artcax-exb-4


Առնչվող նյութեր
1. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
2. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
3. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
4. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում
5. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի
6. Հայաստանի եւ Արցախի նախագահները հանդիպել են Ստեփանակերտում
7. Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներին
8. Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի սպանության մասին
9. Արցախի պետնախարար նշանակվեց Գրիգորի Մարտիրոսյանը. Նախագահի կողմից կատարվել են նոր նշանակումներ
10. Նիկոլ Փաշինյանի կոչը նպաստեց Ստեփանակերտի բողոքի ակցիայի խաղաղ հանգուցալուծմանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: