ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Art Monaco» նկարների միջազգային ցուցահանդեսում հայկական տաղավարը ճանաչվել է լավագույնը

28 ապրիլի, 2014 | 17:04

monako 1Ապրիլի 24-27-ը Մոնակոյի «Գրիմալդի Ֆորում» սրահում կայացավ նկարների «Art Monaco» հեղինակավոր միջազգային ցուցահանդեսը, որին ավելի քան տասնյակ երկրների շարքում իր յուրահատուկ տաղավարով մասնակցում էր նաև Հայաստանը:

Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս ցուցահանդեսն անցկացվել է բարձր մակարդակով, և այս կարևոր միջոցառմանը տարբեր երկրներից մասնակցել են բարձրաստիճան պետական, քաղաքական և հասարակական բազմաթիվ գործիչներ, հանրաճանաչ արվետագետներ և այլք:

monako 2Միջոցառմանը Հայաստանի մասնակցությունը այս տարի ապահովել էր ՀՀ սփյուռքի նախարարությունը: Որպես միջոցառման հայկական կողմի աշխատանքների կազմակերպման պատասխանատու՝ Մոնակոյում էր գտնվում նաև Սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Հրաչյա Ասլանյանը: «Երևանի բարձր արվեստ» պատկերասրահի հարուստ հավաքածուով Մոնակո էր այցելել նաև միջոցառման համակազմակերպիչ, պատկերասրահի հիմնադիր-սեփականատեր Սարգիս Գրիգորյանը:

Այս տարի «Art Monaco» ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ ապրիլի 24-ին և համընկավ Հայոց ցեղասպանության տարելիցի հետ, այդ իսկ պատճառով հայկական տաղավարում հիմնականում ցուցադրվել էին հայազգի հանրահայտ նկարիչների՝ Հայոց ցեղասպանության թեմայով նկարներ: Ցուցահանդեսում ներկայացվեցին գործեր Մ. Սարյանի, Հ. Այվազովսկու, Ժանսեմի, Արշիլ Գորկու, Լ. Թութունջյանի և այլ հայտնի նկարիչների հավաքածուներից: Այս միջոցառման շրջանակներում, բացի վերոնշյալ նկարիչների գործերից, Հայաստանի բազմաթիվ պատկերասրահներից և թանգարաններից Մոնակո էին տարվել հայազգի արվեստագետների աշխատանքները:

Հայկական տաղավարը մշտապես բազմամարդ էր: Հայազգի աշխարհահռչակ նկարիչների գլուխգործոցները դիտելու էին եկել ոչ միայն օտարերկրյա պատվիրակություններ և տեղի բարձրաստիճան հյուրեր, այլև հայ համայնքի ներկայացուցչական պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից՝ Ֆրանսիայից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Մոնակոյից և այլն: Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Պարակյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ ավելի քան 50 անվանի ֆրանսահայեր, որոնց թվում՝ Մարսելի 13-րդ և 14-րդ թաղամասերի խորհրդի անգամ Կարո Հովսեփյանը, «Արարատ TV»-ի ղեկավար monako 3Ռիչարդ Ֆինդիկայնը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի Մարսել և Պրովանս մասնաճյուղի ղեկավար Ժակ Տոնապետյանը, «Մարսել-Հայաստան» կազմակերպության փոխնախագահ Ֆրանկ Օհաննեսյանը, Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի անդամներ Ժակ Ավդոյանը և Ռոլանդ Վարդանյանը, դիզայներ-ոճաբան Նաիրա Սարգսյանը և այլք հնարավորություն են ունեցել ներկա գտնվելու միջոցառմանը և ծանոթանալ հայկական տաղավարում ներկայացված գործերին:

Միջոցառման շրջանակներում «Երևանի բարձր արվեստ» պատկերասրահի հիմնադիր Ս. Գրիգորյանը Դ. Պարակյանին է փոխանցել ցուցադրված նկարներից մեկը՝ Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենին փոխանցելու նպատակով:

Այս տարի «Art Monaco» նկարների միջազգային ցուցահանդեսում Հայկական տաղավարը ճանաչվել է լավագույնը, իսկ «Art Monaco»-ի լոգոն զարդարել էր հայազգի գեղանկարիչ-քանդակագործ Լ. Թութունջյանի հեղինակավոր քանդակներից մեկի պատկերը:

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
2. ՊՐԱՀԱ. Բրշ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի դասախօսութիւնը Ստրահովի վանուց ցուցահանդէսէն
3. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
4. Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում
5. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
6. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
7. Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում
8. Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ. մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց՝ Ասիլվայի ցուցահանդեսով
9. Նախագահը Մետրոպոլիտենի ,,Արմենիա,, ցուցահանդեսում
10. Սոֆիայում բացվեց բուլղարահայ հայտնի նկարիչ Արշակ Ներսիսյանի ցուցահանդեսը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
2.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
3.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
4.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
5.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
6.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
7.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
8.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
9.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
10.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: